Այս սննդակարգով 3 օրում կազատվեք կնճիռներից
04.03.2014
Դեմքի հստակ ուրվագծեր, փայլող մաշկ և ոչ մի կնճիռ՝ այսպիսի արդյունք է անկկալվում այս սննդակարգից: Ո՞րն է դրա էությունը:
Ձեր մաշկը 3 օրում կդառնա անելի ձիգ և ճկուն, կլավանա գույնը, իսկ փոքրիկ անհարթություններն ավելի աննկատ կդառնան: Եվ այդ ամենը եռօրյա սննդակարգի շնորհիվ, որն առավել հայտնի է Face Lift Diet անվամբ:
Ինչպե՞ս է այն աշխատում:
Այս սննդակարգի հիմքը՝ սաղմոնն է, որը համարվում է թթուների հարուստ աղբյուր: Սաղմոնը պարունակում է նաև մելատոնին, որը նպաստում է բջջիջների երիտասարդացման գործընթացին:
Սննդակարգի էությունը
Այն շատ պարզ է. երեք օր շարունակ թույլատրվում է օգտագործել միայն որոշակի մթերք՝ սաղմոն, մուգ-կանաչ բանջարեղեն (օրինակ՝ ծնեբեկ, բրիկոլի), ձու, վարսակի փաթիլներ, ընկույզ, մածուն: Խորհուրդ չի տրվում խմել սուճ և ալկոհոլային խմիչքներ: Պարտադիր պայման է շատ ջուր խմելը:
Ի՞նչ գնել սննդակարգը սկսելուց առաջ.
սաղմոն,
կիտրոն,
կիվի,
խնձոր,
ընկույզ,
կանաչ աղցան,
վարսակի փաթիլներ,
զեյթունի ձեթ,
ջուր:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13782 անգամ
Читать на русском
|