Օրերս հանրահայտ սուպերմոդել Սինդի Քրոուֆուրդը նշել է իր 48-րդ տարեդարձը:
Այդ իրադարձության առթիվ՝ համացանցում հայտնվել են Սինդիի լուսանկարները, որոնցում մոդելը մերկ է: Լուսանկարները ոգևորում են: Դատելով լուսանկարներից՝ կարելի է ենթադրել, որ 50 տարեկանում պահպանել և ունենալ գեղեցիկ կազմվածք հնարավոր է:
Լուսանկարների հեղինակներն են հանրահայտ լուսանկարիչներ Մերտ Ալասն ու Մարկուս Պիգոն: Սինդին գտնվում է մահճակալի վրա՝ կուրծքը ծածկոցով փակած:
Նայելով լուսանկարները՝ կարելի է հասկանալ, որ Սինդին ցելյուլիտի հետ կապված ոչ մի խնդիր չունի: Չնայած անցած տարի ունեցած հարցազրույցներից մեկի ժամանակ, նա հայտնել է, որ իր համար, ինչպես միջին տարիքի ցանկացած կնոջ, լինում են լավ և ոչ այնքան լավ օրեր. «Երբեմն սարսափով նկատում եմ՝ Աստված իմ, ես հագուստի մեջ չեմ տեղավորվում: Այժմ արդեն ինքս իմ առջև առաջադրանք եմ դրել՝ 50 տարեկանում ընդունեմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ»:
Սինդին ավելացրել է նաև, որ մշտապես անթերի կառուցվածք ունենալու համար չի պատրաստվում իրեն զրկել փոքրիկ ուրախություններից՝. «Ինձ թվում է՝ մենք երբեմն 2 կգ նիհարելու համար շատ մեծ գին ենք վճարում: Ես չեմ ուզում լինել մեկը նրանցից, ովքեր հրաժարվում են աղցաններից, մեկ բաժակ գինուց և զվարճանքներից»:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: