Նորաձևություն-2014 նյույորքյան շաբաթ. Victoria Beckham-ի հավաքածուն
10.02.2014
Փետրվարի 9-ին նյույորքյան նորաձևության շաբաթվա շրջանակներում Վիկտորիա Բեքհեմը ցուցադրեց իր Victoria Beckham ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուն:
Նոր սեզոնի համար ձևավորողը երկարացրել է զգեստները և ավելացրել կանացիություն հաղորդող բաղադրիչներ' ներառելով տոպեր և դարսավոր կիաշրջազգեստներ: Հատուկ տեղ է տրված խոշոր ոսկեգույն շղթաներին, որոնք մասամբ փոխարինում են կոճակներին:
Ինչ վերաբերում է գույներին, ապա Վիկտորիան հավատարիմ է մնացել իրեն. գերիշխում են սևը, սպիտակը և կարմիրը: Թեև' բոլոր քննադատներն ընդգծում են նոր հավաքածուներում վառ դաջվածքների հայտնվելը:
Բացի այդ, Բեքհեմը հայտարարել է, որ մտադիր է կենտրոնանալ երեկոյան զգեստների վրա, քանի որ այս հատվածը մեծ պահանջարկ ունի իր հաճախորդների շրջանում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8317 անգամ
Читать на русском
|