Միլա Կունիսը թանկարժեք քարերի գովազդում (լուսանկարներ, տեսանյութ)
06.02.2014
Միլա Կունիսը կրկին նկարահանվել է Gemfields ոսկերչական ապրանքանիշի գովազդում, որը գունավոր թանկարժեք քարերի առաջատարն է աշխարհում:
Դերասանուհու մասնակցությամբ նկարահանումներն անցկացվել են Զամբիայում: Միլան հանդես է եկել լեգենդար լուսանկարիչ Պիտեր Լինդբերգի օբյեկտիվի առջև: Լուսանկարներն արվել են լողափում, ավանդական ոճով:
Սա Կունիսի առաջին այցն էր Աֆրիկա: «Ձեռքում պահել այդ չմշակված զմրուխտները, դա ինչ-որ անհավանական բան էր. դու իսկապես սկսում ես գնահատել դրանց յուրահատկությունը»,- ասում է դերասանուհին:
Տեսանյութը`LADYNEWS TV-ում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5912 անգամ
Читать на русском
|