MANGO-ն ներկայացրել է գարուն-ամառ հավաքածուն
01.02.2014
Բարսելոնում կայացած նորաձևության շաբաթվա շրջանակներում, անցկացվել է իսպանական հանրահայտ Mango ապրանքանիշի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը:
Նոր հավաքածուն հագեցած է 90-ակակների նորաձևության միտումներով: Չեզոք գույներ, դասական սևի և սպիտակի համադրություն, պարզ ոճ՝ ահա, թե ինչին են նախապատվությունը տվել դիզայներները:
Ցուցադրությանը ներկա են գտնվել մոդել Սիլվի Մեյսը, բլոգեր Գալա Գոնսալեսը, Այրլենդ Բոլդուին, այլոք: Բացումն արել է բրազիլացի աստղ Ալեսանդրա Ամբրոսիոն:
Նշենք, որ ցուցադրվել է նաև տղամարդկանց և երեխաների հագուստների նոր հավաքածուն:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6741 անգամ
Читать на русском
|