Ինչպես արթնանալ գեղեցիկ սանրվածքով
30.01.2014
Առավոտյան ժամանակը չի ՞ բավականացնում գեղեցիկ վարսահարդարման համար: Փարթամ մազերի փունջը բավական է, որպեսզի Ձեզ իսկական աստղ զգաք:
Ստորև կներկայացնենք, թե ինչպես առանց ճիգերի ստանաք մազերի գեղեցիկ հարդարում:
Չոր մազերը հավաքեք գլխի գագաթին' բարձր պոչի նման: Ամբողջ մազերը մի ձգեք օղակով, մազերի երկու երրրորդը բաց թողեք:
Այնուհետև պոչն ամրացրեք երկրորդ օղակով ու դարձյալ մազերն ամբողջությամբ մի ձգեք: Արդյունքում գլխի վրա կառաջանա երկու փունջ: Իսկ առավոտյան, երբ քանդեք մազերը, դուք կունենաք փարթամ, գանգուր վարսեր:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 12912 անգամ
Читать на русском
|