|
Բրիթնի Սփիրսը հիասթափված է
30.01.2014
Բրիթնի Սփիրսը սկսել է կասկածանքով վերաբերվել իր նորահայտ ընկերոջը՝ Դևիդ Լուկադոյին: Երգչուհին վախենում է, որ իր կյանքում հայտնվել է ոչ թե իսկական տղամարդ, այլ միամիտ երեխա:
Դեռ վերջերս երգչուհին երջանկությունից սավառնում էր յոթերորդ երկնքում՝ պապրացինների ներկայությամբ ցուցադրելով իր նշանադրության մատանին:
Չնայած դրան՝ Բրիթնիի ընկերները պնդում են, որ նա այդքան էլ վստահ չէ իր և Դևիդի հարաբերությունների ամրությանը: Համաձայն աղբյուրների, ովքեր մտերիմ են զույգի հետ, Սփիրսը Դևիդին համարում է ոչ այնքան հասուն:
Բրիթնին Դևիդի հետ սկսել է հանդիպել նախկին նշանածից բաժանվելուց երկու ամիս անց: Մեկ տարի անց նրա մոտ արդեն կասկածներ են առաջացել. «Նրա մոտ կասկածներն ի հայտ են եկել Սուրբ Ծնունդից առաջ: Երգչուհին իսկապես խենթի նման սիրահարվել էր Դևիդին, բայց երևում է՝ շատ արագ է նոր հարաբերություններ սկսել և գուցե սխալվել: Պարզապես Ջեյսոնի հետ բաժանումից հետո, նա գտնվում էր ծանր վիճակում, իսկ տղամարդու առկայությունը նրա կողքին ուղղակի անհրաժեշտություն էր»,- հայտնում են զույգին մտերիմ անձիք:

Ինչպես հավելում են նշված աղբյուրները, Բրիթնին մտահոգված է, որ Դևիդն այնքան չի «աճել», որ հոգ տանի իր մասին, նա կարծես իր երրորդ որդին լինի:
Հարկ է նշել, որ երգչուհու կասկածները կարող են բացասաբար անդրադարնալ զույգի հետագա ծրագրերի վրա, հնարավոր է՝ նրանք բաժանվեն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8251 անգամ
Читать на русском
|