Խնձորով սկրաբ՝ հատուկ ձեռքերի համար
29.01.2014
Յուրաքանչյուր լեդի, պետք է ձգտի խնամված ու գեղեցիկ ձեռքեր ունենալ. տղամարդիկ մեծ նշանակություն են տալիս դրան:
Ladynews.am-ը Ձեզ առաջարկում է պատրաստել և օգտագործել այս խնձորով սկրաբը, ինչի շնորհիվ կունենաք նուրբ ու սպիտակ ձեռքեր:
Սկրաբը պատրաստելու համար քերիչով անցկացրեք խնձորը, հետո ստացված 3 ճաշի գդալ խնձորի պյուրեի վրա ավելացրեք 2 ճաշի գդալ շագանակագույն շաքարավազ և 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ:
Այդ ամենը լավ խառնեք և քսեք ձեռքերին՝ հետո լվանալով տաք ջրով:
Եղեք խնամված և գեղեցիկ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5903 անգամ
Читать на русском
|