Սառա Սամպայոն` սուրբ Վալենտինի օրվան նվիրված «Victoria’s Secret»-ի ֆոտոշարքում
24.01.2014
Պորտուգալացի սուպերմոդել Սառա Սամպայոն (Sara Sampaio), ըստ էության, «սուպեր» կարգավիճակը ստացել է մի քանի ամիս առաջ, երբ անցյալ տարվա նոյեմբերի կեսին իր նորամուտը տոնեց «Victoria’s Secret Show»-ի բեմուղու վրա:
22-ամյա աղջկա համար դա շոշափելի նվաճում է, չնայած, կանացի նորաձևության ապրանքանիշի հետ Սանդրան առաջին տարին չէ, ինչ համագործակցում է:
Այդուհանդերձ, պարտուգալական Պորտու մեգապոլիսում ծնված Սանդրային ճանաչում բերել է մեկ այլ' Calzedonia, ապրանքանիշի հետ համագործակցությունը: Հենց այդտեղ են աղջկան նկատել ավելի խոշոր գործակալությունների մասնագետները:
«Victoria’s Secret»-ի' սիրահարների օրվան նվիրված նախագիծի շրջանակներում ֆոտոշարքը նույնպես Սառա Սամպայոյի համար դեբյուտային է: Գեղեցկուհուն նկարել է հանրահայտ լուսանկարիչ Ստակտոն Ջոնսոնը (Stockton Johnson): Հաճելի դիտում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 10547 անգամ
Читать на русском
|