Incanto -ն ներկայացրել է ներքնազգեստի գարուն-ամառ 2014 հավաքածուն (ֆոտոշարք)
20.01.2014
Ներքնազգեստի Incanto իտալական ապրանքանիշը ներկայացրել է lookbook գարուն-ամառ 2014 հավաքածուն:
Գովազդային նկարահանումները կատարվել են ռոմանտիկ և հեքիաթային մթնոլորտում' Վերոնայում գտնվող Villa da Schio XVII դարի ամրոցում: Սիրահարված և կրքոտ Ջուլետային Incanto-ի համար կերպարանավորել է ռուսաստանցի մոդել Կադրիանա Կոդրյանուն, ով նախկինում աշխատել է այնպիսի հանրահայտ ապրանքանիշների հետ, ինչպիսիք են Givenchy-ն և Thakoon-ը:
Incanto գարուն-ամառ 2014 հավաքածուն ներառում է ներքնազգեստի յոթ խումբ, որոնք մեկը մյուսից նախ տարբերվում են գույնով: Յուրաքանչյուր խումբ կոչվել է կանացի անունով, օրինակ, Miranda-ն խոհրդանշում է կիտրոնի և մորու հարավային, վառ գույները, Claudia-ն' փիրուզագույնը, Adriana-ն' գայթակղիչ կարմիրը, իսկ Juliet-ը' բաց վարդագույնի համադրությունը սևի հետ:
Incanto-ի վարկածով' գարունը մեկ ամիս վաղ է մտնելու իր իրավունքների մեջ. ներքնազգեստները վաճառքի կհանվեն փետրվարին:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7509 անգամ
Читать на русском
|