Երեք մանրուք, որոնք ձեզ կգեղեցկացնեն
18.01.2014
Որքան ջանք է պահանջվում կնոջից ընդծելու իր գեղեցկությունը: Սակայն պարզվում է, որ երբեմն պարզ մանրուքները կարող են շատ ավելի արդյունավետ լինել:
1.Ուղղեք մեջքը: Լավ կեցվածքը Ձեր ուժերին վստահ լինելու կարևոր վկայություններից է: Երբ Ձեր մեջքն ուղղաձիգ է, կազմվածքը շահեկան կերպով է ներկայանում՝ փորը «հետ է քաշվում», իսկ կուրծքն ավելի վեր է ձգվում:
2.Ժպտացեք: Եթե անգամ հոգու մեջ խռովք է, ստիպեք Ձեզ ժպտալ և շուտով կզգաք, որ Ձեր տրամադրությունը լավանում է: Իսկ կենսուրախ, ժպտերես աղջիկը միշտ ավելի շահեկան տեսք ունի, քան խոժոռադեմը:
3.Միացրեք սիրած երաժշտություն: Կարևոր չէ, թե ինչ կընտրեք՝ Բեյոնսի և Ռիհանայի գլխապտույտ հիթերից, թե 80-ականների ծանր-ռոքային կոմպոզիցիա, կարևորը՝ որ այդ երաժշտությունը բարձրացնի Ձեր տրամադրությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7851 անգամ
Читать на русском
|