Քիմ Քարդաշյանը պատրաստ է ամեն ինչի
10.01.2014
Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ նորից պատրաստվում է նիհարել:
«Ամանորյա տոներին այնքան շատ եմ կերել, որ, նորից պետք է անցնեմ ճիշտ սննակարգի»,- գրել է Քիմն իր թվիթերյան էջում:
Բայց երկրպագուները կարծում են, որ դա այդքան էլ այդպես չէ. իր վերջին լուսանկարներում Քիմը հրաշալի տեսք ունի ու ոչ մի ավելորդ կիլոգրամ չի նկատվում:
Հիշեցնենք, որ դստեր ծնունդից հետո Քիմը տանից դուրս չեկավ այնքան ժամանակ, մինչև չնիհարեց ու չվերականգնեց էր իր կատարյալ կառուցվածքը: Նա զբաղվում էր մարմնամարզությամբ ու սնվում բժշկի նշանակած հատուկ սննդակարգով:
Պետք է նշել, որ այդ դիետան, որը չի պարունակում ածխաջրեր, շատ վտանգավոր է համարվում օրգանիզմի համար: Բայց երևում է՝ Քիմն ամեն ինչի պատրաստ է հանուն գեղեցկության, հատկապես, որ ամռանը տեղի է ունենալու նրա հարսանիքը:
Ի դեպ, Քիմը միակ աստղը չէ, ով նպատակ ունի նիհարելու իր հարսանիքից առաջ: Նման նպատակ է հետապնդում նաև դերասանուհի Ջեսիկա Սիմփսոնը:
Աղբյուր` LADYNEWS.am
Քիմ Քարդաշյան
Ջեսիկա Սիմփսոն Դիտվել է 8306 անգամ
Читать на русском
|