Գարնանային դիմահարդարման հավաքածու՝ METEORITES BLOSSOM
10.01.2014
Հայտնի ապրանքանիշ Guerlain-ը, ի պատիվ լեգենդար Météorites Pearls-ի վերաբացման, ներկայացրել է դիմահարդարման գարնանային նոր հավաքածու՝ Meteorites Blossom: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում, թե ինչ կոսմետիկ պարագաներ են ընդգրկված հավաքածուի մեջ:
2014թ-ի գարնանը նորաձև է լինելու վարդագույն երանգը, ինչը հերթական անգամ հաստատում է հանրահայտ ապրանքանիշը: Արտադրողները կանանց խոստանում են դիմափոշու նոր ու ավելի պարզեցված բանաձև: Նոր դիմափոշին ստեղծված է «stardust technology» տեխնոլոգիայով, ինչի շնորհիվ մաշկը կլինի առավել պայծառ ու նուրբ:
Հավաքածուի մեջ ընդգրկված է դիմափոշի՝ փոքրիկ գնդիկներով, ինչպես նաև երկու և չորս գույներից բաղկացած ստվերաներկեր՝ դարչնագույն, մոխրագույն, վարդագույն, բաց կանաչ, նաև' կապույտ և մանուշակագույն:
Հավաքածուն իր մեջ ներառում է նաև շրթներկ՝ Rouge Automatique, թարթչաներկ՝ Cils D’Enfer Mascara, թափանցիկ մանիկյուրներ, շրթունքի փայլեր, ինչպես նաև վրձին՝ դիմափոշին օգտագործելու համար:
Սիրելի լեդիներ, գարունը դիմավորեք կատարյալ գեղեցկությամբ:
Աղբյուր` LADYNEWS.am












Դիտվել է 11783 անգամ
Читать на русском
|