Եվա Հերցիգովան բացահայտել է իր գեղեցկության յուրահատուկ գաղտնիքը
07.01.2014
Եվա Հերցիգովայի հետ աշատում են աշխարհի լավագույն վարսահարդարներն ու դիմահարդարները, սակայն, ինչպես յուրաքանչյուր աստղ, նա նույնպես ունի իր յուրահատուկ եղանակները' պահպանելու համար այն փայլուն արտաքինը, որով հռչակվել է ամբողջ աշխարհում:
Ֆրանսիական ամսագրին տված վերջին հարցազրուցներից մեկում 40-ամյա Եվան խոստովանել է, որ իր գեղեցկության գաղտնիքներից մեկը...օղին է: Ոչ, չեխ մոդելն այդ խմիչքը չի օգտագործում այնպես, ինչպես դուք կարծեցիք: Պարզվում է, որ հանրահայտ շիկահերը օղին քսում է մազերին, որպեսզի դրանց էլ ավելի բաց երանգ հաղորդի:
Չենք պնդում, որ սուպերմոդելի առաջարկած նշված միջոցն անվերապահորեն աշխատում է, սակայն նրա նախընտրած այլ մեթոդներն արժե ներառեք Ձեր զինանոցում. շատ ժամանակ մի անցկացրեք արևի տակ, շատ ջուր խմեք, հանգստացեք և Ձեզ սիրված զգացեք:
Աղբյուր` LADYNEWS.am





Դիտվել է 7861 անգամ
Читать на русском
|