Ինչպես պատրաստվել և անցկացնել տոնական օրերը
30.12.2013
Մեր օրգանիզմն աշխատում է առանց հանգստի, իսկ տոնական օրերին էլ ավելի ծանրաբեռնված ռեժիմով: Դա հատկապես զգացվում է ամանորյա տոներին, երբ սեղանն առատ է տարատեսակ համեղ ու յուրօրինակ ուտեստներով, որոնց մեծ մասն էլ ճաշակում ենք կեսգիշերին:
Այդպիսիով' առատ ուտելիքն ու տոնական բարձր տրամադրությունը, որ իշխում է գրեթե բոլորի տներում, «թույլ չի տալիս» մտածել հաջորդ օրվա հետևանքների մասին: Հետևեք Ladynews.am-ի մի քանի խորհուրդներին և Ամանորն անցկացրեք արժանապատվորեն ու առանց տհաճ հետևանքների:
Քաղցած մի մնացեք
Հյուրերին սպասելիս և նախապատրաստական աշխատանքներ կատարելիս կերեք հաճախ ու կարևորը' թեթև սնունդ: Բանջարեղենը, կեֆիրը և ոչ քաղցր մրգերը օգտակար են ու նախապատրաստում են օրգանիզմը ընթրիքի: Սեղան կնստեք ոչ քաղցած վիճակում և այդպիսով' չեք չարաշահի սնունդը:
Հանքային ջուր
Որպեսզի տոնական օրերից մնան միայն հաճելի հիշողություններ, դիետոլոգները խորհուրդ են տալիս խնույքի սեղանի հետևանքներից՝ օրգանիզմի այրոցից ու անհանգիստ վիճակներից, խուսափելու համար օգտագործեք հանքային ջուր: Այն կօգնի, որ ունենաք լավ ինքնազգացողություն՝ զերծ մնալով տհաճ հետևանքներից:
Տապակած ուտեստներից զերծ մնացեք
Ջեռոցում եփած կարտոֆիլը երկու անգամ ավելի քիչ կալորիա է պարունակում, քան յուղի մեջ տապակածը: Եթե ուզում եք միսը տապակել, ապա վրան մի լցրեք մայոնեզ, թթվասեր կամ յուղ, այլ օգտագործեք մսաջուրը, որը եփելիս կառաջանա:
Հաճելի առավոտ
Դժվար է պատկերացնել Ամանորն առանց խմիչքի, հետևապես նախօրոք ունեցեք թթվային հանքային ջուր, որը կվերացնի բոլոր հետևանքները, նույնիսկ, եթե Դուք չարաշահել եք խմիչքը:
Ուրախացեք
Ձեր հարազատներին և մտերիմներին նվերներ մատուցեք. չէ՞ որ հենց դա է օրն, իսկապես, տոնական դարձնում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7044 անգամ
Читать на русском
|