Ձմեռը տարվա այն եղանակն է, երբ հիգիենիկ շրթներկեր ու փայլեր օգտագործում են անգամ նրանք, ովքեր մշտապես խուսափել են դրանցից: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում փայլերի չորս տեսակ, որոնք կարող եք օգագործել՝ ունենալով կատարյալ ու խնամված շրթունքներ:
Jane Iredale Lip Drink
Այս փայլն իր մեջ պարունակում է С և Е վիտամիններ, բույրը ևս Ձեզ անտարբեր չի թողնի: Կիտրոնի, նարինջի գայթակղիչ բույրը Ձեզ մոտ այն օգտագործելու մեծ ցանկություն կառաջացնի:
EOS Lip Balm
EOS-ի փայլերը հրաշալի կերպով կպաշտպանեն շրթունքներն այս ցուրտ եղանակին: Վստահ եղեք՝ հենց այն հայտնվի Ձեր ձեռքում, կսկսեք օգտագործել օրվա ընթացքում բազմաթիվ անգամ:
Toit Bel Sensitive Lip Balm
Եթե Դուք ոչ մի տեսակի փայլի չեք վստահում, ապա Toit Bel Sensitive Lip Balm-ն իսկական բացահայտում է Ձեզ համար: Այն պատրաստված է ծիրանի յուղով, որն ընդունակ է վերականգնել նույնիսկ ամենավնասված մաշկը:
Dior Crème de Rose Lip Balm
Dior-ի այս մեղմ բույրը հենց այն է, ինչ դուր կգա բոլոր կանանց: Շնորհիվ այս փայլի՝ կունենաք Ձեր երազած շրթունքները:
Սիրելի լեդիներ, գեղեցիկ եղեք տարվա ցանկացած եղանակի:
22-11-2024 11:53 Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականին աշխարհում հայտնաբերվել է թոքի քաղցկեղի 2,48 միլիոն նոր դեպք։ Դրանցից 1,57 միլիոնը տղամարդկանց մոտ է, 908 հազարը՝ կանանց։ Այսինքն՝ հարաբերակցությունը 1,7։1, մահացության ցուցանիշների դեպքում՝ համապատասխանաբար 1,233 մլն և 584 հազար (2,1:1) (Cancer Today, 2023):
22-11-2024 03:10 32-ամյա Մայլի Սայրուսը Harper's Bazaar-ին տված հարցազրույցում խոսել է իր ընկերոջ՝ Մաքս Մորանդոյի հետ հարաբերությունների մասին, ով իրենից վեց տարով փոքր է։ «Նա կյանքին բոլորովին այլ կերպ է նայում, քան ես: Նա մեծացել եմ նոութբուքով։ Ես համակարգիչ ունեի, որը ես կիսում էի իմ եղբայրների և քույրերի հետ։ Անկեղծ ասած, նա մեր շանը վարժեցրել է Reddit-ի միջոցով», - նշել է երգիչուհին:
22-11-2024 02:15 Wildberries-ի հիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը Telegram-ի իր ալիքում նոր գրառում է հրապարակել, որտեղ նշել է, որ իր նախկին կնոջը՝ Տատյանա Քիմին, «ընտանիքից խլել է» Russ ընկերության համասեփականատեր Լևան Միրզոյանը, այլ ոչ թե նրա եղբայրը՝ Ռոբերտը, ում սկզբում կասկածում էին Տատյանայի հետ սիրավեպ ունենալու մեջ:
22-11-2024 02:05 Սրտի ծանր անբավարարությունից հետո նոր բջիջներ արտադրելու միջոցով վերականգնվելու սրտի կարողությունը բավական ցածր է: Սակայն սրտի պոմպի աջակցությամբ բուժումից հետո վնասված սրտի կարողությունը նոր մկանային բջիջներով վերականգնելու ունակությունը զգալիորեն ավելի մեծ է դառնում, նույնիսկ ավելի մեծ, քան առողջ սրտինը: Դրա մասին է վկայում Կարոլինսկայի ինստիտուտի նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Circulation գիտական հանդեսում։
22-11-2024 01:20 Անա դե Արմասը անուղղակիորեն հաստատել է իր նոր սիրավեպը, երբ նրան Մադրիդում լուսանկարել են Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի խորթ որդու հետ համբուրվելիս։ Կուբայական ծագումով 36-ամյա հոլիվուդյան աստղը և Մանուել Անիդո Կուեստան ռեստորաններից մեկում ընթրիքից հետո զբոսնել են չթաքցնելով միմյանց հանդեպ իրենց քնքուշ զգացմունքները։
Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել։ «Իմ աղջիկ» երգը, որը երգչուհին նվիրել է իր դստերը՝ Մարիին, ներկայացնում է զգացմունքային ու պարզ տեսահոլովակ, որտեղ Սոնայի կողքին նկարահանվել է նաեւ փոքրիկ Մարին: