Լեդի Գագայի հերթական խենթ կերպարը (լուսանկարներ)
19.12.2013
Լեդի Գագան և նրա վաղեմի ընկեր Թերի Ռիչարդսոնը ներկայացրել են հերթական ֆոտոսշարքը: Այս անգամ համատեղ աշխատանքի ընթացքում արվել են կադրեր, որոնց նպատակն է ներկայացնել երգչուհու նոր սանրվածքը:
Չնայած Թերի Ռիչարդսոնի անվան շուրջ պտտվող ասեկոսեներին, միևնույնն է' մոդելները դեռևս վստահում են նրան, իսկ լուսանկարչի մոտ էլ հաճախորդների թվի նվազում չի նկատվում: Նրա ծառայություններից օգտվում են բոլոր ճանաչված աստղերը, համագործակցում հանրահայտ ամսագրերը:
Լեդի Գագան Ռիչարդսոնի հետ աշխատելիս ոչ մի բարդույթ չի ունենում, ամեն անգամ լուսանկարվում է նաև նրա հետ միասին՝ գրեթե նույն ոճի վերնաշապիկներով, որը կրում է ճանաչված լուսանկարիչը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4803 անգամ
Читать на русском
|