|
Փաստ. գազարը օգնում է ամուսնությանը
07.12.2013
«Պետք չէ շատ գազար ուտել, դրանից կարելի է դեղնել»,-պնդում են մեր տատիկները: Սակայն պարզվում է' նրանց այս պնդումը շատ հեռու է գիտական լինելուց: Բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս ճիշտ հակառակը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Քեմբրիջի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մեծ թվով բանջարեղեն ուտելը, հատկապես' գազար, մարդուն դարձնում է առավել գրավիչ հակառակ սեռի համար: Շատ միրգ և բանջարեղեն օգտագործող մարդկանց մաշկը մի քանի շաբաթից ստանում է յուրահատուկ ոսկեգույն փայլ, որը, ինչպես պարզվում է , յուրահատուկ գրավչություն է հաղորդում:
Նման ոսկեգույն փայլ հնարավոր չէ ստանալ այլ միջոցներով, անգամ արևայրուքով մաշկն այդքան գրավիչ չէ, որքան շատ բանջարեղեն և միրջ օգտագործելու դեպքում:
Այս եզրակացությանը գիտնականները եկել են բազմաթիվ հետազոտություններից հետո: Մարդիկ տարբերում են արևայրուքով մաշկը շատ բանջարեղեն կիրառելու արդյունքում առաջացող ոսկեգույն փայլով մաշկից՝ վերջինս համարելով առավել գրավիչ:
Մասնագետների կարծիքով' այդ յուրահատուկ ոսկեգույն երանգը կապված է բանջարեղենի և մրգերի մեջ պարունակվող հատուկ տարրերի դեղին, նարնջագույն և կարմիր պիգմենտների հետ: Անգամ դրանց մեկ լրացուցիչ քանակությունը կարող է առաջացնել այդ ոսկեգույն փայլը, որը գրավում է շրջապատի ուշադրությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10497 անգամ
Читать на русском
|