Աչքերի տակ սևության խնդրի լուծում տնային պայմաններում
04.12.2013
Աչքերի տակ սև շրջանակներ, ինչպես կնճիռները կամ սպիտակ մազերը, առաջանում են տարիքի հետ: Հաճախ այդ խնդիրը կապվում է քիչ քնելու կամ ալերգիայի հետ:
Ամեն դեպքում աչքերի տակ պարկերը երբեք գեղեցիկ, գեղագիտական տեսք չունեն և կարող են առաջացնել անհարմարություն: Հետևաբար մեզանից յուրաքանչյուրը փնտրում է դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներ: Նախքան կոսմետիկ եղանակներին անդրադառնալն առաջարկում ենք դիտարկել դրա դեմ պայքարի կենցաղային միջոցները:
Այսպիսով, ինչպես ազատվել աչքերի տակ կապույտ շրջանակից: Ահա մի քանի խորհուրդ.
Կտրատեք վարունգը կլորակներով, սառեցրեք սառնարանում, այնուհետև դրեք աչքերին: Երբ այն սկսի տաքանալ ձեր մաշկի ջերմությունից, փոխեք և դրեք նորը:
Տաք կոմպրեսներ սև թեյով: Դրանք ունեն հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն, վերացնում են աչքերի տակի այտուցվածությունը:
Դիմակ հում կարտոֆիլից: Քերել կարտոֆիլը, զանգվածը դնել աչքերին, պահել 30 րոպե:
Թեյի գդալը 15 րոպե պահել սառնարանում, այնուհետև դնել այն աչքերին' կոպերի վրա:
Դիմակ ջրիմուռներով: Դրանք հիանալի կերպով օգնում են պայքարել աչքերի այտուցվածության դեմ, լավացնում են արյան շրջանառությունը, օժտված են նաև մաշկը հարթեցնելու և վերականգնելու հատկությամբ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 18384 անգամ
Читать на русском
|