Կանացի խորամանկություններ. 4 խորհուրդ կատարյալ դիմահարդարման համար
03.12.2013
Յուրաքանչյուր լեդի գիտի՝ որպեսզի դեմքը օրվա ընթացքում թարմ երևա, դիմահարդարումը պետք է պարբերաբար թարմացվի: Ավելորդ չէ ծանոթանալ կանացի փոքրիկ խորամանկությունների, որոնք կօգնեն թարմացնել դիմահարդարումը և դեմքը գեղեցիկ դարձնել:
Կանոն առաջին՝ փափուկ թարթիչներ
Եթե ձեռքի տակ թարթիչների ներկ չկա, որը թարթիչներին ծավալ կհաղորդեր, օգտվեք դիմափոշուց: Այն ցանեք թարթիչների վրա, ապա պատեք մինչ այդ քսած ներկով: Այդպես Ձեր թարթիչներն ավելի փափուկ և խիտ տեսք կունենան:
Կանոն երկրորդ՝ գեղեցիկ մաշկ
Եթե դիմահարդարումն արել եք առավոտյան, իսկ երեկոյան Ձեզ սպասում է կարևոր միջոցառում, չմոռանաք կարգի բերել դիմահարդարանքը: Ձեռքի տակ չունե՞ք խոնավացնող անձեռոցիկ: Խնդիր չէ: Վերցրեք սովորական թղթե անձեռոցիկ, այն թրջեք և դրանով խոնավացրեք դեմքը: Այդպիսով Դուք կազատվեք օրվա ընթացքում կուտակված փոշուց: Դրանեց հետո կարելի է մի փոքր դիմափոշի քսել քթի և ճակատի շրջանում:
Կանոն երրորդ՝ տոնային կրեմ
Տոնային կրեմի օգտագործման կանոնները պետք է իմանա ցանկացած կին: Այն քսում են բացառապես մաքրված մաշկի վրա: Եթե ցանկանում եք, որ կրեմը պահպանվի երկար, ապա դրա տակից հիմք մի օգտագործեք: Քսեք տոնային կրեմը մաքուր մաշկի վրա, ապա սառույցի կտորով անցեք դեմքի վրայով: Մի մտահոգվեք, որ կրեմը կլղոզվի. սառույցի յուրաքանչյուր կտոր պետք է օգտագործել մինչև այն պահը, քանի դեռ այն չի սկսել հալվել:
Կանոն չորրորդ՝ աշխուժացրեք մաշկը
Օրվա ընթացքում Ձեր մաշկը հոգնում է: Եթե դիմահարդարումն անելուց առաջ աչքերի տակ նկատում եք սև շրջանակներ կամ հոգնածության հետքեր, ապա կիտրոնից պատրաստեք լվացող հեղուկ և դրանով տրորեք դեմքը պտուտական շարժումներով: Մի քանի կաթիլ լիմոնի հյութը խառնեք ջրին ու ստացված հեղուկն օգտագործեք դիմահարդարումն սկսելուց առաջ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 34850 անգամ
Читать на русском
|