Ջինս-կորսետներ. ջինսե տաբատների նորաձեւություն, 2012 գարուն-ամառ
19.03.2012
Ժամանակակից կնոջ զգեստապահարանը դժվար է պատկերացնել առանց ջինսե տաբատի: Այն պրակտիկ է և նորաձեւ տարվա բոլոր եղանակներին: Սեզոնային ցուցադրություններից երեւում է, որ հայտնի դիզայներների 2012 գարուն-ամառ հավաքածուներում կարելի է հանդիպել ամենատարբեր ձևի, կտրվածքի և որակի ջինսեր:
Համաշխարհային ցուցադրություններում, սակայն, արդեն հրաժեշտ են տվել ցածր գոտկատեղով ջինսերին: Սպասենք նրանց նոր շրջափուլին: 2012-ի ջինսային նորաձևության մեջ գերիշխող կլինեն գոտկատեղից բարձր մոդելները:
Ավելին՝ նորաձևություն են վերադառնում ջինս-կորսետները:
Ակտուալ են նաև ջինսե կոմբինիզոնները:
Կանացի ջինսերի երկարությունը չի սահմանափակվում, սակայն թոփ մոդայիկները կմնան դասական երկարության ջինսերը, որոնք ոտքերն ավելի հավասար են ցույց տալիս:
Նորից նորաձև կլինեն լայն փողքերով ջինսե տաբատները, որոնք գրեթե ծածկում են կոշիկները:
Ջինսերն այս տարի ավելի համեստ ոճի մեջ են, դիզայներներից շատերն անգամ նշում են՝ «տղայական»:
Գերադասելի են առանց զարդերի, ասեղնագործության, երկաթե կոճակների, շղթաների ջինսերը: Դրանք այլևս մոդայիկ չեն: Նորաձև են նաև լայն ջինսերը, որոնց դեպքում համադրված են գեղեցկությունն ու հարմարավետությունը: Դիտվել է 8971 անգամ
|