Վիկտորյա Բեքհեմը զարդարել է ֆրանսիական «VOGUE»-ը (լուսանկարներ)
30.11.2013
Հաջողակ դիզայներ, չորս երեխաների մայր, նորաձևության աշխարhում իր կառուցվածքով հեղինակություն հանդիսացող և պարզապես գեղեցիկ կին Վիկտորյա Բեքհեմը շարունակում է հաղթականորեն շարունակել իր կյանքի ուղին:
Այս անգամ Վիկտորյայի ծառայություններից օգտվել է Էմանուել Ալտը: Նա հրավիրել է Բեքհեմին նկարահանվել ֆրանսիական «VOGUE» ամսագրի ամանորյա թողարկման համար: Այսպիսով՝ Վիկտորյա Բեքհեմն ամուսնու՝ Դեյվիդի, հետ զարդարել է VOGUE Paris ամսագրի երկու համարները:
«Վիկտորյան միաժամանակ ցույց է տալիս թեթևություն շփման մեջ, հումորի հրաշալի զգացում, ինչպես նաև ունի առողջ նկրտումներ: Այդ կնոջ հետ հաճելի է աշխատել, որովհետև նա պաշտում է իր գործը»,- Բեքհեմի հետ ունեցած աշխատանքից հետո՝ իր տպավորություններով կիսվել է Էմանուել Ալտը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6104 անգամ
Читать на русском
|