Alexander Arne-ի զարդերի նոր հավաքածուն (ֆոտոշարք)
29.11.2013
Ոսկերչության նորաձևության տուն Alexander Arne-ը ներկայացրել է ոսկյա զարդերի նոր հավաքածու՝ նորաձև ու թանկարժեք քարերով. հավաքածուն ստացել է Bubbles անվանումը:
Alexander Arne ապարանքանիշը համատեղել է դասական և ժամանակաիկից ոսկերչության տեխնիկան, որի արդյունքում ստեղծվել են անբիծ, նորաձև ու պերճաշուք զարդեր: Alexander Arne-ի ոսկերիչները նորամուծություններ են կատարել, որպեսզի կարողանան «ընդգծել քարերի իմաստը»: Հավաքածուի մեջ կան տարբեր մոդելների ու համարների մատանիներ, որտեղ ամենաքմահաճ գնորդն անգամ կգտնի իր նախընտրած ոճին համահունչ մատանի: Ոսկե իրերը կարող եք օգտագործել ինչպես տարբեր երեկոների ներկայանալիս, այնպես էլ՝ առօրյայում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 28973 անգամ
Читать на русском
|