Victoria's Secret-ի «հրեշտակների» նոր սերունդը
21.11.2013
Մինչ բոլորը քննարկում են Victoria's Secret-ի «վետերաններ» Կարա Դելվինին, Ալեսանդրու Ամբրոսիուին և Ադրիանա Լիմային, Victoria's Secret մոդելների նոր սերունդն աստիճանաբար իր համար ուղի է հարթում բարձունք:
Սկսնակ հրեշտակներ Կելլի Գեյլը, Մոնիկա Յագաչական և Մագդալենա Ֆրակովյակը օրերս ցուցադրել են իրենց հմտություններն ու գեղեցիկ մարմինը Սեն Բարթեմելի կղզում կայացած ֆոտոնկարահանումներում:
Աղջիկները ներկայացրել են Victoria's Secret-ի նոր լողազգեստի հավաքածուի նմուշներ:
18-ամյա Կելլի Գեյլը, ով առաջին անգամ էր Victoria's Secret-ի պոդիում դուրս գալիս, ցուցադրում է վառ վարդագույն լողազգեստ նեոնային հավելումներով.
Նրա գործընկերուհի Մոնիկա Յագաչական ներկայացնում է նմանատիպ մոդել, սակայն այլ գույնի՝ մուգ երկնագույն և ոսկեգույնի խառնուրդով: Նրա համար այս ցուցադրությունը նորից առաջինն էր, թեև մոդելի նրա կարիերան սկսվել է 6 տարի առաջ: Մոնիկան սկսել է լուսանկարվել ճանաչված շատ համաշխարհային ամսագրերի ու ապրանքանիշների համար: Սակայն պոդիումի վրա նա ելույթ ունենալ չէր կարող տարիքային սահմանափակության պատճառով, չէ՞ որ պոդիում կարելի է դուրս գալ 15 տարին լրանալուց հետո:
Երրորդ սկսնակ «հրեշտակ» Մագդալենա Ֆրակովյակը սև լողազգեստով և կարճ ջինսե շորտերով է: 29-ամյա մոդելը սկսել է իր կարիերան 2006 թվականին: 2013թ. հունվարին նա ըստ models.ru-ի տվյալներով 50 ամենալավ մոդելների ցուցակում 23-րդ տեղն էր զբաղեցնում:
Մեր աչքի առջև աճում են ներկայիս թոփ մոդելների արժանի հաջորդները:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7248 անգամ
Читать на русском
|