Դարյա Վերբովան՝ MADAME FIGARO-ում (ֆոտոշարք)
20.11.2013
Կանադացի մոդել Դարյա Վերբովան, ով հայտնի է ճանաչված ապրանքանիշներ Salvatorre Ferregamo-ի, Christian Dior-ի, Chanel-ի հետ համագործակցությամբ, դարձել է իսպանական Mango-ի նոր դեմքը:
Բացի այդ' Դարյան զարդարել է նաև ֆրանսիական «Madame Figaro» ամսագրի նոյեմբերյան համարը: Վերբովայի մասնակցությամբ ֆոտոսեսիան կոչվել է «Beauté Magnétique»՝ մագնիսական գեղեցկություն: Ֆոտոշարքի անվանումն արտացոլում է դրա էությունը: Ոճաբան Ժյուլի Գիլեն կարողացել է ստեղծել ձգողականությամբ և հակիրճությամբ օժտված կերպար, իսկ լուսանկարիչ Նիկոն հրաշալի է ներկայացրել Դարյայի գեղեցկությունը՝ ներկայացնելով նրան շարժուն կերպարներով:
Մոդելը ներկայացել է հանրահայտ ապրանքանիշների՝ Balenciaga-ի, Chloe-ի, Celine-ի, Saint Laurent-ի և Balmain-ի հագուստներով:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4640 անգամ
Читать на русском
|