Ամեն օր տոն է. Ումա Թուրմանը 2014թ.-ի նորաձևության օրացույցում
19.11.2013
Այս տարի Worldwide Celebrations նշանավոր ամսագրի հերոսուհին հոլիվուդյան դերասանուհի Ումա Թուրմանն է:
Ամռանը նախագծի հեղինակները ցուցադրել էին մի քանի լուսանկար ֆոտոշարքից, սակայն ամբողջական աշխատանքները կարող ենք գնահատել միայն այժմ:
15-րդ ամենամյա հրատարակչության համար հեղինակներն ընտրել են աշխարհի տարբեր երկրների ամենագունագեղ տոները՝ գարնան տոնը Պեկինում, Սակուրայի ծաղիկներով հիանալու օրը՝ Խանամին, Ճապոնիայում, Սթոունհենջում ամռան նախօրեին ազգային տոնը, Բրազիլիայի հրավառության ամանօրյա տոնը և շատ այլ տոներ:
Տասներկու լուսանկարում, յուրաքանչյուր ամսին համապատասխան, Թուրմանը ներկայանում է անհավանական նոր կերպարով: Հատուկ այդ ֆոտոշարքի համար ոճաբանները պատրաստել են հագուստներ և զարդեր լավագույն նորաձևության տներից. Versace, Stella McCartney, Chopard և այլն:
Շքեղ ֆոտոշարքի հեղինակը նշանավոր հարավաֆրիկացի լուսանկարիչ Կոտո Բոլոֆոն է, ով շատ գոհ է ֆոտոշարքի արդյունքներից, և նշել է, որ Ումա Թուրմանի հետ աշխատելն իսկական հաճույք է:
2014 թ. այդ օրացույցը կթողարկվի 9 999 տպաքանակով և, ցավոք, վաճառքի չի հանվի, այլ կբաժանվի նախագիծը կազմակերպող ապրանքանիշի գործընկերներին և ընկերներին:
Աղբյուր` LADYNEWS.am












Դիտվել է 8017 անգամ
Читать на русском
|