Քեյթ Բլանշեթը Harper's Bazaar China-ում (լուսանկարներ)
12.11.2013
Հիասքանչ դերասանուհի Քեյթ Բլանշեթը նկարահանվել է Harper's Bazaar China-ի նոյեմբերյան թողարկման համար: Լուսանկարահանումն իրականացրել է Կորայ Բիրանդը:
Քեյթի կերպարը հաջողակ, կայացած, բարեկիրթ կնոջ կերպար է, ով լավ ծանոթ է նորաձևությանն ու շքեղությանը: Նրա ցուցադրած հագուստի ապրանքանիշների թվում են Celine, Giorgio Armani, Louis Vuitton և այլն:
Ի դեպ' օրերս Սանտա-Բարբարայում կայացած փառատոնի ժամանակ Բլանշեթը Վուդի Ալենի «Ժասմին» ֆիլմում դերակատարման համար արժանացել է «Լավագույն դերասանուհի» կոչմանը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5269 անգամ
Читать на русском
|