Շոտլանդական վանդակավոր հագուստը սեզոնի թրենդ
12.11.2013
Շոտլանդական վանդակավոր կտորն այս աշնանը նորաձևության գագաթնակետին է հասել: Այն զարդարում է կանացի զգեստապահարնի գրեթե բոլոր իրերը:
Վանդակավոր վերարկու, ժակետներ, կոստյումներ, և այդ ամենն աշունը դարձնում են վառ կարմիր գույներով հարուստ: Ցանկալի է, որ բոլորին հայտնի կարմիր վանդակավոր հագուստը համատեղվի սև կաշվե ձեռնոցների, կաշվե գրպանների, կամ ուսերի հատվածում սև կաշվի հատվածների հետ:
Շոտլանդական վանդակավոր վարտիքները շատ դուր կգան բարձր կրունկներով կոշիկների սիրահարներին:
Կիսաշրջազգեստի սիրահարներին դիզայներներն առաջարկել են բազմազան տարբերակներ՝ հրապուրիչ մինիից մինչև ռոմանտիկ դարսերով մաքսի:
Ամեն դեպքում շոտլանդական կարմիր կիսաշրջազգեստը վառ է դարձնում կերպարը և ճիշտ է այն համատեղել մուգ միատոն իրերի հետ և չծանրաբեռնել կերպարն աքսեուարներով:
Ցուրտ եղանակին առանձնահատուկ նորաձև են վանդակավոր դաջվածքով գուլպաները՝ առավել զուսպ կապույտ կամ կանաչ երանգներով' աշխատանքի գնալիս, իսկ վառ կարմիը՝ առավել առանձնահատուկ օրերին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11238 անգամ
Читать на русском
|