Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կինը չէ թույլ սեռը. ՌՈւԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

19.03.2012

Ռուբեն Մաթևոսյանի հետ զրուցեցինք Հանրային ռադիոյում, որտեղ, ինչպես նա է նշում, հանդիպեց իր առաջին մեծ սիրուն' երգին: LN- ի հետ զրույցում Ռուբեն Մաթեւոսյանը պատմեց իր հաջողության գլխավոր բանաձևերից մեկի' կնոջ մասին:

-Պարոն Մաթևոսյան, շնորհավորում եմ Ձեր հոբելյանի կապակցությամբ: Եթե այդ յոթանասուն տարիներին հետադարձ հայացք նետեք, ո՞ւմ եք պարտական Ձեր այսքան հաջողությունների համար: Կնոջ գործոն կա՞:

-Եթե 70 տարի, ապա առաջին հերթին ծնողներիս եմ շնորհակալ լույս աշխարհ գալուս համար: Եթե ապրած գիտակցական կյանքիս համար, ապա՝ խոնարհում մայրիկիս: Եթե ամուսնական կյանքի մասին է խոսքը, ընտանեկան հասկացողության' խոնարհում կնոջս, եթե երջանկության մասին է խոսքը, ապա աղջկաս, ու տղայիս ընտանիքին: Ընդհանրապես կնոջ գործոնը մեծ է եղել իմ կյանքում: Ես միշտ գովերգել եմ հպարտ աղջկան, սիրած յարին, նազելի քույրերին: Գերագույն հաճույք է եղել օգտակար լինել հայ կնոջը: Դա կլինի մայրս, տատիկս, քույրս. կապ չունի նա հայուհի է:

- Սիրո մասին երբեւէ ստեղծված ամենագեղեցիկ երգերից մեկի՝ Արամայիս Սահակյանի բառերով գրված «Արեգակին պետք է հեռվից նայել» ստեղծագործության առաջին կատարողը Դուք եք, Ձեզ համար կա ՞ «Արեգակ», ում միշտ հեռվից եք նայել, որ «չայրվեք»:

-Ես երգել եմ Վլադիլեն Բալյանի «Մայրս փոքրիկ» երգը՝ Հովհաննես Շիրազի բառերով, որտեղ ասվում է. «Մայրս մի բուռ, կրծքիս մեջ գիշերուզօր Արեգակ»: Մորը արեգակի հետ է համեմատել. ո՞վ կարող է քո կյանքը ավելի ջերմացնել, լուսավորել քո ճանապարհը, եթե ոչ մայրը: Արամայիս Սահակյանի մոտ էլ կա այսպիսի մի հասկացություն, որ արեգակին պետք է հեռվից նայել. կայրի, եթե շատ մոտենաս: Դա սերն է: Ոչ միայն ինձ համար, այլ նաև շատերի համար մայրն է արեգակ:

- Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին սերը:

- Իմ առաջին սերը հենց այս հաստատությունում է եղել: Դա հայ երգն էր: Ես չեմ կատակում, հենց այդպես էր: Մի համեմատեք մեզ այսօրվա երիտասարդների հետ. մենք այսքան ինֆորմացիա չենք ունեցել: Ու դրա համար էլ սիրո ձգտումն էլ տարերայնորեն չէր, գիտակցված էր: Հրապուրվելը ես սեր չեմ համարել, մանկապարտեզում էլ ես հրապուրվում: Բայց երբ խոսում են սիրո մասին, լուրջ հասկացություն է, դա իրոք գիտակցություն է: Իսկապես սեր ինձ մոտ ձևավորվեց, երբ ես երգիչ դարձա, ու մինչև հիմա էլ սիրահարն եմ երգի: Իսկ այ մյուս սերը արդեն գաղափարական սերն էր կնոջս հանդեպ, որ պարգևեց մեզ երեք զավակ ու երկու թոռնիկ:

- Ի՞նչ հատկանիշներ եք կարևորում աղջկա մեջ, դրանք համընկա՞ն Ձեր սիրելիի նկարագրի հետ:

- Ասում են' իդեալական ոչինչ չկա: Իդեալական միայն բնությունն է, ու երանի նրան, ով իր իդեալը կգտնի բնականության մեջ: Ես երևի այն երջանիկներից եմ, ում հաջողվել է կյանքում ունենալ այնպիսի կյանքի ընկեր, ով քո գաղափարների կիսողն է, քեզ սատար է կանգնում: Իմիջայլոց, կինն ավելի հզոր է, քան տղամարդը: Ես չեմ ընդունում, որ նրանք թույլ սեռ են, նրանք շատ բաների են դիմանում: Կինս հոգեբույժ է, ու ես էլ եմ հոգի բուժում երգի միջոցով: Կնոջս մասին չեմ կարող խոսել, քանզի նրան ճանաչողները գիտեն, թե ինչպիսին է նա: Երբ ընտանիքում ճիշտ կյանք ես ապրել, չես մտածում, որ հարս ես բերել, քեզ թվում է՝ Դուք միասին եք ծնվել, ուղղակի որոշ ժամանակ չեք հիշել իրեն:

- Բազմաթիվ աղջիկների կուռքն եք եղել, Ձեր կնոջը ե՞րբ տեսաք ու ինչպե՞ս սեր խոստովանեցիք: Էլի ե՞րգը Ձեզ օգնության հասավ: Ձեր կինը չէ՞ր խանդում:

-Քանի որ կինս հոգեբույժ է, նա երբեք սխալ չի ընկալել այդ սերը: Այդ սերը ոչ թե քաղաքացի Ռուբեն Մաթևոսյանին էր ուղղված, այլ երգիչ Ռուբեն Մաթևոսյանին: Իսկ ես երգել եմ բոլորի համար. ժողովրդի երգիչն եմ եղել: Իմ կինը խանդ չի ունեցել: Երբ որոշեցի ամուսնանալ, արդեն վաստակավոր արտիստ էի, բոլորը ինձ արդեն ճանաչում էին: Իսկ մեր հանդիպումը պատահական էր, ինչպես բոլոր հանդիպումները... Բայց էլի պատահական չէր, ծրագրված էր, ես շատ հեռու չգնացի. իմ երկրորդ կեսը հենց Երևանում էր:

- Միշտ տղամարդկանց համար իդեալ լինում են իրենց մայրերը, Ձեր կնոջ մեջ կա՞ր ինչ-որ բան, որ նման էր Ձեր մորը, ու օգնեց ձեր հարաբերություններին:

-Գրեթե նույն բնավորություններն ունեին: Տղամարդիկ միշտ ընտանիք կազմելիս ուզում են ընտրել այնպիսի կին, ով բնավորությամբ կնմանվի իրենց մորը: Իսկ ինձ համար մայրս քառապատիկ, հազարապատիկ թանկ էր: Շատ թանկ գիտակցություն է մայրը: Կորցնելուց հետո ես գիտակցում, թե ինչ ես կորցրել: Օր չկա, որ իմ ընտանիքի անդամները ժպտալով չհիշեն տատիկի արտահայտությունները:

- Կհիշե՞ք, թե Ձեր մատուցած ամենամեծ նվերը որն է եղել Ձեր տիկնոջը:

-Իմ հավատարմությունը, ուրիշ ի՞նչ պիտի նվիրեի նրան: Միասին մեծացրել ենք մեր զավակներին, նրա դառն օրերը կարողացել եմ քաղցրացնել: Յուրաքանչյուր օրը փորձել ենք տոն դարձնել:

- Երբ զգում եք, որ Ձեր սիրելին բարկացած է, ի՞նչ եք անում նրան մեղմելու համար:

-Երբ մեր տանը ինչ-որ մեկը բարկացած է լինում, կատակում ենք, ու ամեն ինչ անցնում-գնում է:

- Փորձե՞լ եք նրան զարմացնել խոհանոցում, ի՞նչ համեղ բան կպատրաստեք:

-Երբեմն լինում է. եթե հարկ կա, ու նա չի հասցնում, ամբողջ ընտանիքով օգնում ենք: Ընդհանրապես շատ են սիրում, երբ ես պատրաստում եմ: Ասում են ' «վախ, պապան ա սարքել»: Ձկնեղենից եմ համեղ բաներ պատրաստում, աղանդեր և այլն: Համենայն դեպս տոլմայից, սպասից ավելի հետաքրքիր է: Իսկ մնացածը գաղտնիք է (ծիծաղում է):

- Կանանց նվիրված միամսյակ է: Կա՞ն կանայք, ովքեր այդ օրը Ձեզնից միշտ նվեր են ստանում, ովքե՞ր են:

-Այո, իհարկե: Աղջիկս, կինս, հարսս, մի քանի բարեկամներ: Կուզեի բոլորին նվիրել, բայց բոլորին ես երգ եմ նվիրում: Կապ չունի, թե այս տարի ծաղիկ նվիրեցիր, թե ոչ: Կարող է նա ուրիշ բանի կարիք ունի' խոհանոցային պարագայի կամ ուղղակի ժպիտի, մի քաղցր խոսքի: Քեզնից ինչ է պահանջվում, զանգել ու ասել ' տոնդ շնորհավոր: Ու նա դրանից կուրախանա:

- Ձեր մաղթանքը հայուհիներին որպես բազմավաստակ ամուսին, հայր ու վերջապես երգի մեծ վարպետ:

-Մաղթում եմ առաջին հերթին առողջություն: Կուզենայի, որ նա նույնանար իրեն նվիրված երգերի խոսքերին: Մնան միշտ առաքինի, ցանկալի, առեղծվածային: Ա~խր կինը իր էությամբ առեղծված է՝ և՛ հրաշք է, և՛ կյանք է, և՛ նուրբ է, գեղեցիկ է, երբ աշխարհ է, երբ տիեզերք է: Եվ այս ամենը հասկանալով՝ ինքը արժեւորի իր լինելիությունը: Այդ ժամանակ հայ տղամարդը կլինի ամենաերջանիկը, ով սիրում է հայուհուն:

Հարցազրույցը ' Հասմիկ Մելիքսեթյանի

 

Դիտվել է 12396 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026
Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում ։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-11-2026 12:06
Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության է ենթարկվում սոցիալական ցանցերում։ Այս անգամ դա նրա SKIMS ապրանքանիշի կողմից տոնական սեզոնի համար թողարկված ադվենտ օրացույցների պատճառով է։ Նվերների տուփերը համացանցում ծաղրի են արժանացել իրենց պարունակության համար, որը շատ օգտատերերի կարծիքով, լիովին չի համապատասխանում 148 դոլար գնին։ Տուփերի բացումը և զայրացած տեսանյութերն այն հաճախորդներից, ովքեր կարծում են, որ իրենց խաբել են, այժմ վիրուսային են դառնում սոցիալական ցանցերում։
13-11-2026 12:03
Վերջերս Victoria's Secret-ի հրեշտակների հետ կապված սկանդալը ստիպեց նորաձևության սիրահարներին հիշել նրանց ծագումը։ 1997 թվականին ապրանքանիշը ստեղծեց Angels հավաքածուի գովազդային արշավ, որն ամբողջ երևույթին տվեց իր անունը։ Կարճ ժամանակ անց ապրանքանիշն անցկացրեց նորաձևության ցուցադրություն, որտեղ լուսանկարահանման մասնակիցները նույն կազմով քայլեցին ցուցադրության ժամանակ՝ յուրաքանչյուրը կրելով թևեր։ Այնուհետև Victoria's Secret-ը հայտարարեց, որ նրանց այժմ շնորհվել է հատուկ կարգավիճակ։
13-11-2026 12:00
Միրա Անդրեևան հաջողությամբ բարձրանում է WTA եզրափակիչ մրցաշարի գագաթնակետին։ Երկրորդ փուլում նա հաղթեց բելառուս Արինա Սաբալենկային, որը աշխարհի երկրորդ ռակետն է։ Մարզուհին իր հաղթանակը վերագրեց զայրույթին։ Խաղը տևեց մեկ ժամ երեք րոպե։ Այն սկսվեց դժվար. Անդրեևան հինգ անգամ մատուցեց գնդակը և առաջին սեթում պարտվում էր 4-1 հաշվով։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց շրջել իրավիճակը։ Նա գերազանցեց մրցակցին՝ հաղթելով 11 գեյմ անընդմեջ։ Խաղն ավարտվեց 6-4, 6-0 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
10-11-2026 10:52
Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55
Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 1212 անգամ
10.11.2026
Դիտվել է 448 անգամ
13.11.2026
Դիտվել է 262 անգամ
15.11.2026
Դիտվել է 69 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster