Ռիհանայի շրթներկի նոր երանգը M.A.C.-ից
08.11.2013
Բարբադոսի վատ աղջիկը չի դադարում ոգևորել իր երկրպագուներին նոր նկարահանումներով, ֆոտոշարքերով ու նախագծերով: Եվ ահա երգչուհին նորից հնարավորություն է տալիս իր երկրպագունեին իր հետ ընդհանուր բան ունենալ:
Նոյեմբերի 5-ին երգչուհին ներկայացրել է նոր շրթներկ M.A.C.-ից: Ռիանան արդեն մեկ տարի է, ինչ բավական բարեհաջող համագործակցում է կոսմետիկայի այդ ապրանքանիշի հետ:
Ռիհանան արդեն հասցրել է թողարկել միքանի երանգի շրթներկ և փայլեր, այդ թվում նրա վերջին հավաքածուում ընդգրկված MAC RiRi Hearts MAC Collection Fall 2013 երանգներըTalk that Talk, RIRI Woo, Who's That Chick և Nude.
Այս անգամ 25-ամյա աստղը ներկայացրել է Viva Glam անվանվամբ նոր շրթներկ և փայլ: Այն զգայուն և կրքոտ երանգ ունի՝ անփայլ կարմիր, սակայն մանուշակագույն երանգով:
Ռիհանան նաև պաշտոնապես հայտարարվել է M.A.C –ի Viva Glam հավաքածուի դեմք: Շրթներկն ու փայլը կվաճառվեն 2014թ.-ի հունվարից: Վաճառքի շահույթը կգնա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի MAC Global AIDS Fund:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 13551 անգամ
Читать на русском
|