Նաոմի Քեմբելը L'Officiel-ում
07.11.2013
43 տարեկանը մոդելի տարիք չէ, սակայն ոչ Նաոմի Քեմբելի համար: «Սև ընձառյուծը» մշտապես շարժման մեջ է և մասնակցում հետաքրքիր նախագծերի: Բեմահարթակների և ամսագրերի հերոսուհին այս անգամ հայտնվել է L'Officiel ամսագրի էջերում:
Քեմբելը, ով շատ տարիներ է, ինչ փառքի գագաթնակետին է, ամսագրի էջերում հայտնվել է նորաձության սեզոնային հագուստով: Լուսանկարներում նա հիասքանչ տեսք ունի, իսկ նրա կառուցվածքին կարող է նախանձել ցանկացած կին:
Նաոմին ոչ միայն նկարահանվում է ամսագրերի համար, այլև ակտիվորեն զարգացնում է մոդելային բիզնեսի մասին The Face ռեալթի շոուն, որտեղ նա դարձել է գլխավոր հաղորդավար և մրցակիցների գլխավոր խորհրդատու:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5533 անգամ
Читать на русском
|