Միրանդա Քերրը ճապոնական Elle-ում (ֆոտոշարք)
31.10.2013
Միրանդա Քերը շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին' հայտնվելով նորաձևության ամսագրերի շապիկներին: Ավստրալիացի մոդելը դարձել է Elle Japan ամսագրի դեկտեմբերյան թողարկման շապիկի հերոսը:
Ֆոտոշարքի հեղինակը Կրիս Կոլսն է, ով նախկինում էլ աշխատել է մոդելի հետ և լավ հարաբերություններ ունի նրա ամուսնու' Օռլանդո Բլումի, հետ: Հիշեցնենք, որ շուտով նրանք կդադարեն լինել ամուսիններ: Երեք տարի ամուսնությունից հետո Միրանդան և Օռնալդոն հայտարարել են իրենց բաժանման մասին: Սակայն նրանք պահպանում են ընկերական հարաբերություններ և ունեն ընդհանուր որդի՝ երկամյա Ֆլինը:
Վերադառնալով Elle Japan ամսագրին նշենք, որ լուսանկարիչի ու Միրանդայի համագործակցությունը շատ լավ է ստացվել, ինչում համոզվում ենք նայելով լուսանկարները:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5792 անգամ
Читать на русском
|