Փետուրները և կենդանիների դաջվածքները' զարդերի նոր հավաքածուներում
30.10.2013
Pandora զարդերի տունը ներկայացրել է երկու նոր հավաքածու՝ Կենդանական դաջվածքներ և Թեթև փետուրներ, որոնք նվիրված են աշնանային անտառին:
Բոլորին ծանոթ է այն պատկերը, երբ քայլում ես աշնանային անտառով և մի փքքրիկ փետուր ճոճվելով իջնում է վրադ. ահա այդ ռոմանտիկ պահի անունով էլ կոչվել է հավաքածուներից մեկը:
Երկրորդ հավաքածուն ներառում է կենդանական պատկերներով զարդեր, որոնք արդեն մի քանի տարի է նորաձև են: Այս ձմռան հավաքածուում ներկայացված են արծաթագույն մատանիներ, ականջօղեր և զարդեր' կարմրավուն և մանուշակագույն երանգներով, իրականացված pave տեխնիկայով, ինչպես նաև Մուրանոյի ապակիով:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7816 անգամ
Читать на русском
|