Լեդի Գագան այլեւս չի շփվի լրագրողների հետ
17.03.2012
Լեդի Գագան հայտարարել է , որ պատրաստվում է այլևս հարցազրույց չտալ և խզել կապերը բոլոր լրագրողների հետ: Ինչպես տեղեկացնում է W.E.N.N. Ռադիոկայանը, երգչուհու վերջին հարցազրույցը կլինի ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի
Օփրա Ուինֆրիի հետ, որը եթեր կհեռարձակվի վաղը' մարտի 18-ին, Oprah's Next Chapter հաղորդման շրջանակներում: Հարցազրույցը նկարահանվել է Նյու Յորքում: Նկարահանմանը ներկա է եղել նաև Գագայի մայրը' Սինտիա Ջերմանոտան:
Իր տարօրինակություններով հայտնի փոփ աստղն ասել է, որ Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցից հետո ինքն այլևս ոչ մի լրագրողի ասելիք չունի, այդ իսկ պատճառով մի տեւական կդադարեցնի լրագրողների հետ շփումը: Դիտվել է 4581 անգամ
Читать на русском
|