Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Լավագույն աշնանային դիմակները' առողջ մազեր ունենալու համար

22.10.2013

Աշնանը մազերն ավելի շատ խնամքի կարիք ունեն քան մնաց եղանակներին: Սառը քամին և եղանակային անբարենպաստ պայմանները նպաստում են, որ մազերը լինեն անառողջ վիճակում, ուստի շատ կարևոր է խնամել և ամրացնել վարսերը: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի դիմակների բաղադրատոմսեր, որոնք կօգնեն, որպեսզի Ձեր մազերը գերազանց տեսք ունենան ցանկացած եղանակի:

Դիմակ' դդումով: Դդումի մի կտոր դրեք բլենդերի մեջ և ստացեք դրանից հյութ: Ստացված հյութի վրա լցրեք 2 թեյի գդալ ցանկացած կոսմետիկ յուղ: Լավ խառնեք եղածը, քսեք չոր մազերին' թողնելով' մնա 40 րոպե, որից հետո լվացրեք շամպունով:

Դիմակ' խնձորով: Վերցրեք մեկ խնձոր և այն անցկացրեք քերիչով, հետո քամեք' այդ զանգվածից հյութ ստանալով: Վրան ավելացրեք 1 թեյի գդալ մեղր, նույնքան ձիթապտղի յուղ և մեկ ձվի դեղնուց: Նորից լավ խառնեք և քսեք մազերին' էլի 40 րոպե' հետո լվացեք տաք ջրով ու շամպունով:

Դիմակ' չիչխանի յուղով: 1 ճաշի գդալ չիչխանի յուղը խառնեք 1 ձվի դեղնուցի և 1 թեյի գդալ մեղրի հետ: Զանգվածը քսեք մազերին' թողնելով 30 րոպե:

Դիմակ' սեխով: Վերցրեք մի կտոր սեխ և բլենդերի օգնությամբ ստացեք հյութ: Հյութի վրա ավելացրեք կես հատ ճզմած բանան և 1 ձվի դեղնուց: Ստացվածը քսեք մազեին և լվացրեք 30 րոպե հետո:

Սիրելի լեդիներ, հետևեք մեր խորհուրդներին և մշտապես կունենաք առողջ ու փարթամ մազեր:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 16735 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ձմեռային դետոքս. ընթացակարգեր մաշկի անվտանգ վերականգնման համար

20.11.2025
Ձմեռանը մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։ Այս անվտանգ ընթացակարգերը կօգնեն մաքրել, խոնավեցնել և վերականգնել փայլը նույնիսկ ցուրտ եղանակին։

Ինչ ուտել նախաճաշին. 7 առողջարար ուտեստ

13.11.2025
Օրը ճիշտ սկսելու համար կարևոր է ընտրել առողջ ուտեստներ և մթերք, որը օրգանիզմին կապահովի անհրաժեշտ սննդարար նյութերով:

Ինչպես ընտրել անկողնային սպիտակեղենը

29.10.2025
Անկողնային պարագաներ ընտրելով՝ դուք կարող եք սովորական ննջասենյակը հեշտությամբ վերածել ոճային և հարմարավետ տարածքի, որը թանկարժեք և տպավորիչ տեսք ունի:

Ինչու է արծաթը մարդու մարմնի վրա սևանում. 5 պատճառ և մաքրման եղանակներ

30.09.2025
Եթե ձեր արծաթե շղթան կամ սպասքը մգացել է, դա չի նշանակում, որ ժամանակն է դրանք դեն նետել: Եկեք տեսնենք, թե ինչու է արծաթը մգանում և ինչպես դա շտկել:

8 մանրուք, որոնք կօգնեն ազատվել սթրեսից գրասենյակում

28.08.2025
Եվ եթե դուք դրա հետ բախվում եք աշխատանքի վայրում, կան մի քանի եղանակներ արագ հանգստանալու համար։

Կոֆեինի միկրոդոզավորում. ինչպես սուրճ խմել առանց նյարդային համակարգը ծանրաբեռնելու

05.08.2025
Պարզվում է բոլորը չէ, որ պետք է հրաժարվեն անուշաբույր ըմպելիքից, բայց միևնույն է կարևոր է հետևել, թե որքան եք խմում, երբ փորձում եք աշխուժանալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-12-2025 09:33
Գերմանիայի Մաքս Պլանկի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ ուղեղը կարող է սովորել ոչ միայն իրական իրադարձություններից, այլև պարզապես մտքում պատկերացվածներից: Նման պատկերացված փորձառությունները՝ դրական կամ բացասական, կարող են ազդել նյարդային գործընթացների և վարքագծի վրա, որոնք համեմատելի են իրական իրավիճակների հետ: 
19-12-2025 01:28
Աղի, կոֆեինի, շաքարի և գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումը կարող է վնասել ոսկորները,զգուշացնում են բժիշկները։ Այս մթերքներն արագացնում են կալցիումի կորուստը օրգանիզմից և հանգեցնում ոսկորների փխրունության:
19-12-2025 00:50
61-ամյա Մոնիկա Բելուչին շարունակում է մնալ եվրոպական ամսագրերի ամենապահանջված աստղերից մեկը։ Դերասանուհին լուսանկարվել է Elle Italia ամսագրի նոր համարի համար։ Ամսագրի շապիկը հրապարակվել է Instagram-ում, իսկ մնացած լուսանկարները կներկայացվեն ավելի ուշ։ Բելուչին լուսանկարվել է Հռոմի կենտրոնում՝ կրելով վառ հանդերձանք՝ SA SU PHI-ի կարմիր մետաքսե թիկնոց և Cartier-ի բազմաթիվ զարդեր։
19-12-2025 00:47
Էլվիս և Պրիսցիլա Փրեսլիների թոռնուհին՝ դերասանուհի Ռայլի Քիոն, Ջոն Տրավոլտայի և նրա կնոջ՝ Քելլիի 15-ամյա որդու կենսաբանական մայրն է: Լեգենդար երգչի ժառանգորդուհին իր ձվաբջիջները նվիրաբերել է զույգին, հաղորդում է TMZ-ը:
19-12-2025 00:14
Ճապոնիայում 32-ամյա Յուրինա Նոգուչին պաշտոնապես ամուսնացել է ChatGPT-ի միջոցով ստեղծված վիրտուալ զուգընկերոջ՝ Լուն Կլաուս Վերդուրի հետ, որը հիմնված էր տեսախաղի կերպարի վրա։ Արարողության ընթացքում հարսը անցել է միջանցքով՝ վարդագույն և սպիտակ ծաղիկների փունջով շքեղ հարսանեկան զգեստով և հանդիպել իր «փեսացուին» լրացված իրականության ակնոցների միջոցով։ Լուն Կլաուս Վերդուրան հայտնվել է խորանի մոտ տեղադրված սմարթֆոնի էկրանին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.12.2025
Դիտվել է 2673 անգամ
16.12.2025
Դիտվել է 1457 անգամ
17.12.2025
Դիտվել է 309 անգամ
19.12.2025
Դիտվել է 233 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster