Բրազիլացի մանեկենուհի Ադրիանա Լիման, ով առաջին տարին չէ, որ Victoria's Secret-ի հրեշտակ է, դարձել է նշանավոր բրենդի նոր կանացի պարֆյումի դեմքը:
Լիման լավագույն ընտրությունն է խորհրդավոր և կախարդական բույրի գովազդի համար, որը ստացել է Night անվանումը: Ծաղկային բույրի ոգեշնչման աղբյուր են հանդիսացել սուպերմոդելների երեկույթները, իսկ գեղատես և սեքսուալ Ադրիանան հիանալիորեն ընդգրկվել է ընդհանուր մտահղացման մեջ:
Հիշեցնենք, որ վերջերս մոդելը նաև դարձել է Garage ամսագրի ֆոտոշարքի հերոսուհին, որտեղ ցուցադրել է կովբոյական գլխարկներ և ճտքավոր կոշիկներ: Մենք վաղուց ենք հասկացել, որ նա գեղեցիկ է ցանկացած հագուստով:
19-05-2025 08:53 Ամերիկացի և իտալացի գիտնականների խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գինու, հատապտուղների և շոկոլադի մեջ պարունակվող ռեսվերտրոլ հակաօքսիդանտը չի ազդում մարդու կյանքի տևողության վրա և չի նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների և ուռուցքների առաջացման ռիսկը: Համաձայն Հարվարդի համալսարանի և ԱՄՆ-ի Ազգային առողջապահության ինստիտուտի գիտնականների կողմից կատարված հետազոտության՝ ռեսվերատրոլը դանդաղեցնում է ծերացումը մկների մոտ: Սակայն նոր հետազոտությունը չի հայտնաբերել նման կապ ռեսվերտրոլ պարունակող սննդամթերքի օգտագործման և մարդու առողջության միջև:
19-05-2025 08:41 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծնողների ծագումը և կենսակերպը կարող են ազդել նրանց երեխաների մոտ առաջացող նոր գենետիկական փոփոխությունների հաճախականության և տեսակի վրա։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նախնիների տարբեր խմբեր ունեն փոքր տարբերություններ երեխաներին փոխանցվող նոր գենետիկական մուտացիաների քանակում. օրինակ, միջինում եվրոպական, ամերիկյան և հարավասիական խմբերում մեկ սերնդին բաժին էր ընկնում մոտ 64 նոր մուտացիա, համեմատած աֆրիկյան խմբերի մոտավորապես 67-ի հետ։
19-05-2025 08:34 ԱՄՆ-ում բժիշկներն առաջինն են եղել, որոնք երեխայի նկատմամբ կիրառել են գեների խմբագրման անհատականացված թերապիա այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել է ծանր գենետիկական հիվանդություն, որը վաղ մանկական հասակում սպանում է հիվանդների մոտ կեսին։ Միջազգային հետազոտողները ողջունել են այս ձեռքբերումը որպես կարևոր բժշկական հանգրվան՝ հայտարարելով, որ այն ցուցադրում է մի շարք կործանարար գենետիկական հիվանդությունների բուժման ներուժը՝ տուժած երեխաների ծնվելուց անմիջապես հետո թերի ԴՆԹ-ն վերագրելու միջոցով։
19-05-2025 07:55 Ծաղկաձորում ընթացող ITF-ի կանանց վարկանիշային մրցաշարում Անի Ամիրաղյանը դուրս է եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում, հայ թենիսիստուհին դիտարժան պայքարում, 3 սեթում՝ 2։1 (7-5, 5-7, 7-6) հաշվով առավելության է հասել ռուս Քրիստինա Կրոյտորի նկատմամբ։ Եզրափակիչում Ամիրաղյանի մրցակիցը ռուս Ռադա Զոլոտարևան է։
19-05-2025 02:58 55-ամյա Լորենս Սանչեսը Փարիզում շարունակում է նշել իր առաջիկա ամուսնությունը։ Կանանց նախաամուսնական խնջույքի երկրորդ օրը նա զբոսանավով զբոսնել է Քիմ Քարդաշյանի, Քրիս Ջենների, Քեթի Փերիի և Եվա Լոնգորիայի հետ։ Ականատեսներին հաջողվել է հայտնիներին ֆիքսել տեսանյութում։ Ավելի ուշ Լորենը լուսանկարներով կիսվել է իր սոցիալական ցանցերում։ «Այսքանով՝ վերջ։ Շնորհակալություն աղջիկներ, որ զարմացրեցիք ինձ, աջակցեցիք և հիշեցրեցիք, թե որքան շատ այս պահի կարիքն ունենեի։ Ես սիրում եմ ձեր սրտերն ու ձեր գեղեցիկ էներգիան ավելին, քան կարող եմ բառերով արտահայտել», - գրել է նա։