Ստեղծվել են աշխարհում առաջին պլատինե կոշիկները
14.10.2013
Borgezie ապրանքանիշը ստեղծել է կոշիկներ ամենաթանկ մետաղից և քարերից: Դրանք զարմացրել են ոչ միայն բրենդի երկրպագուներին, այլև դարձել աշխարհում այդպիսի առաջին կոշիկները:
Borgezie Platinum Cleopatra նմուշի ստեղծման վրա ոսկերիչ Քրիստոֆեր Շելիսից պահանջվել է ավելի քան չորս շաբաթ: Միայն մեկ զույգի ստեղծման համար անհրաժեշտ է եղել 100 ժամ աշխատանք' շատ բարձր ջերմաստիճանային պայմաններում:
Պլատինե կոշիկները կարժենան 112 հազար դոլար, սակայն դա ռեկորդային գին չէ: 2010թ. Borgezie ընկերությունը թողարկել է ադամանդներով ոսկե կոշիկներ, որոնց արժեքը 160 հազար դոլար էր:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9821 անգամ
Читать на русском
|