Ծաղիկ աղջիկը. Միրանդա Քերը Swarovski ապրանքանիշի դեմք (տեսանյութ)
05.10.2013
Անհարկի տխրեցին Միրանդա Քերի երկրպագուներն իմանալավ, որ նա լքել է Victoria's Secret-ի հրեշտակների շարքերը: Երիտասարդ մոր կարիերայի համար անհանգստանալ պետք չէ: Միրանան մշտապես հայտնի ամսագրերի շապիկին է, և ուրախացնում է իր բազմաթիվ ֆոտոշարքերով:
Այժմ հնարավորություն ունենք գնահատելու մոդելի աշխատանքը Swarovski ոսկերչական տան համար: Միրանդան դարձել է բրենդի գովազդային դեմքը: Լուսանկարների հեղինակն է բրիտանացի Նիկ Նայթը: Գովազդում Միրանդան ներկայանում է վարդերի ֆոնին և ցուցադրում իր զարդերը' ուրախ երաժշտության ներքո:
Տեսահոլովակը դիտեք LADYNEWS TV-ում:
Հիանանք մանեկենուհու նորի աշխատանքով և նրա ռոմանտիկ աղջկական կերպարով:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6654 անգամ
Читать на русском
|