Եվա Մենդեսը The Edit ամսագրի նոր հերոսուհի
03.10.2013
Եվա Մենդեսը հազվադեպ է իր երկրպագուներին ուրախացնում հանրությանը ներկայանալով և նշանավոր երեկույթների այցելելով: Եվ բնականաբար նրա երկրպագուները կուրախանան 39-ամյա աստղին The Editor ամսագրի էջերում տեսնելով:
Աստղը նորաձևության ամսագրի համար նկարահանվել է շատ նրբագեղ և հմայիչ ֆոտոշարքում, իսկ հարցազրույցի ընթացքում պատմել իր առաջին ֆիլմերում նկարահանվելու, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է ամեն ինչ սկսվել: Այն հարցին, թե ո՞ր դերասանների հետ կցանկանար աշխատել, նա պատասխանել է՝ Պենելոպե Կրուզի հետ, քանի որ նրան համարում է լավագույն դերասանուհիներից մեկը:
Մենդեսը խոսել է նաև իր անձնական նորաձևության բրենդի մասին՝ Eva by Eva Mendes. «Ես շատ լուրջ եմ վերաբերվում այդ նախագծին, և իմ անունը երբեք չէի դնի անորակ արտադրանքի վրա, որն ինձ դուր չի գալիս: Իմ շատ ծանոթների դուր է գալիս իմ հավաքածուն, և այդտեղ շատ տարրեր կան, որոնք նման են իմ անձնական զգեստապահարանում եղածներին»:
Իր զուգընկերոջ՝ Ռայան Գոսլինգի հետ հարաբերությունների մասին նա հրաժարվել է խոսել, սակայն հաճույքով լսել է դրանց մասին վերջին բամբասանքները, ըստ որոնց նա ընկերոջը խոստացել է մինչև 40 տարեկան դառնալը երեխա ունենալ:
Աստղը չի սիրում խոսել իր անձնական կյանքից, հետևար թողնենք դա, փոխարենը հիանանք նրա գեղեցիկ ֆոտոշարքով:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5278 անգամ
Читать на русском
|