Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Իրինա Շեյքն անկեղծացել է (ֆոտոշարք)

30.09.2013

Իրինա Շեյքը նկարահանվել է բաց ֆոտոշարքում' V Man ամսագրի աշուն-ձմեռ համարի համար: Այս տարի ամսագիրը նշում է իր ստեղծման 10 տարին:

Ամսագրին տված հարցազրույցում' Իրինան կիսվել է իր մանկության հիշողություններով, պատմել Չելյաբինսկում անցկացրած տարիների մասին.

«Ես մեծացել եմ Եմանժելինսկ կոչվող փոքրիկ' շատ պարզ ու հանգիստ գյուղում: Փոքրիկ այգի ունեինք, որտեղ դպրոցում դասերն ավարտելուց հետո, ես տնկում էի կարտոֆիլ ու լոլիկ: Ես իրականում իսկական գյուղացի աղջիկ եմ, երբեմն կարոտում եմ այդ ժամանակները և ոչ միայն լոլիկի այգին: Երբեք չէի մտածել, որ կապրեմ Փարիզում կամ Նյու Յորքում, անգամ չէի երազում, բայց դեռ այն ժամանակ գիտեի' գյուղից կգնամ»:

Իրինան պատմում է, որ իր մոդելային գործունեությունը սկսվել է այն ժամանակվանից, երբ իրեն նկատեցին մոդելային գործակալությունները, աղջկա խոսքով' առաջին քայլերն իրեն այդքան էլ հեշտ չեն տրվել: «Ես ուշ եմ մոդել դարձել' 20 տարեկանում: Տեղափոխվեցի Փարիզ, շատ վատ էի խոսում անգլերեն: Երբ ունեցա առաջին լուսանկարները, դրանցում ինձ բոլորովին չհավանեցի: Ապրում էի ուրիշ մոդելների հետ նույն բնակարանում, նրանք ամեն անգամ ծիծաղում էին ինձ վրա. ես իրենցից շատ էի տարբերվում, նրանք շատ նիհար ու անգույն էին, իսկ ես փարթամ էի ու արևայրուք ունեի»,- հիշում է Իրինան:

600x580

Լրագրողները հարցրել են նաև Ռոնալդուի հետ հարաբերությունների մասին.«Երբ ես որոշեցի դառնալ ճանաչված մոդել, գիտակցեցի' մարդիկ կհետաքրքրվեն իմ անձնական կյանքով, դա ինձ համար շոկ չէր: Իսկ երբ դու սիրում ես ինչ-որ մեկին ու Ձեզ մոտ ամեն բան հիասքանչ է, դու այդ ճնշումը չես զգում, ոնց որ շուրջդ պատ շարած: Այն ամենն, ինչ կարևոր է ինձ համար, մնում է այդ պատերի ներսում»:

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

600x580

600x580

Դիտվել է 13693 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 միֆ սննդի մասին, որոնք ժամանակն է մոռանալ

21.01.2026
Վերջին շրջանում ավելի ու ավելի պարզ է դառնում, որ շատ տարածված սննդակարգային խորհուրդներ ոչ միայն հնացած են, այլև թունավոր։

2026 թվականի սիրային աստղագուշակը ըստ կենդանակերպի նշանների

16.12.2025
2026 թվականը խոստանում է հարուստ կլինիել սիրային իրադարձություններով, սակայն Հրե Ձիու գալիք տարին ունի որոշ բնորոշ միտումներ:

Mrs. Supranational 2025 շնորհվեց 40-ամյա գործարար Եկատերինա Նիկիտինային

04.12.2025
Գոայում ավարտվել է ևս մեկ գեղեցկության մրցույթ՝ «Miss. Supranational 2025»-ը, որին մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 30 մասնակից։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ կինն առօրյա կյանքում

25.11.2025
Ֆատիմա Բոշը նվաճեց «Միսս Տիեզերք» մրցույթի բաղձալի թագը, բայց անմիջապես հայտնվեց լուրջ սկանդալի մեջ։

Գիտնականները նշել են սիրահարվածների չորս տեսակ. դրանցից ո՞րն եք դուք

30.10.2025
Ավստրալիացի փորձագետները հարցում են անցկացրել սիրահարվածների շրջանում և նրանց բաժանել խմբերի։

Գրպաններով զուգագուլպաներ

08.10.2025
Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Coperni-ի ցուցադրությանը Դեմի Լովատոն ապշեցուցրեց ներկաներին՝ սև բոդիով և 467 դոլար արժողությամբ յուրօրինակ զուգագուլպաներով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-01-2026 12:21
Անահիտ Մկրտչյանը նվաճել է 2026 թվականի Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնի տիտղոսը։ 
22-01-2026 12:16
Բրիտանական իրավապահ մարմինները վճիռ են կայացրել հանրությանը ցնցած գործով. մի կին մեղավոր է ճանաչվել մեկ այլ չափահաս կնոջ ստրկության պայմաններում ավելի քան երկու տասնամյակ պահելու մեջ, հաղորդում է BBC News-ը։ Դա ժամանակակից Մեծ Բրիտանիայի հազվագյուտ քրեական գործերից մեկն է, որը վերաբերում է անձի երկարատև, հարկադիր ազատազրկմանը և շահագործմանը։
22-01-2026 12:15
Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանը ներկայացնող միջազգային սննդաբանների խումբը կոչ է անում վերանայել սննդի դերի գլոբալ ըմբռնումը և սննդային մանրաթելը պաշտոնապես անփոխարինելի սննդանյութ ճանաչել։ Սա առաջին դեպքն է, երբ ավելի քան 50 տարվա ընթացքում նոր «անհրաժեշտ» սննդանյութ ավելացում է կատարվել. մինչ օրս այս ցանկում են եղել միայն վիտամիններ, հանքանյութեր և որոշակի ամինաթթուներ, որոնք մարդու օրգանիզմը չի կարող սինթեզել, սակայն կենսական նշանակություն ունեն առողջության համար։
22-01-2026 12:04
Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է Hermès-ի փղի կաշվից հազվագյուտ Birkin պայուսակի շուրջ բարձր մակարդակի սկանդալը, որը անցյալ տարվա նոյեմբերին մեծ դժգոհության ալիք բարձրացրեց: Պարզվել է, որ աքսեսուարը պարզապես աքսեսուար էր: Քիմը դա բացահայտել է քրոջ՝ Քլոե Քարդաշյանի «Քլոեն Հրաշքների աշխարհում» փոդքասթի ժամանակ: «Եթե ուշադիր նայեք, նույնիսկ պարագաները շրջված են: Դա լրիվ կեղծ էր, ոչ թե իրական պայուսակ», - խոստովանել է Քարդաշյանը:
22-01-2026 01:24
Փարիզում շարունակվում է տղամարդկանց նորաձևության շաբաթը։ Dior-ը և Ami-ն երեկ ներկայացրեցին իրենց նոր հավաքածուները, առաջին շարքում էին հայտնիները և ապրանքանիշի դեսպանները։ Dior-ի ցուցադրությանը ներկաների թվում էին Նատալյա Վոդյանովայի ամուսինը՝ Անտուան Արնոն, և նրա քույրը, Dior-ի գործադիր տնօրեն Դելֆին Արնոն, Ռոբերտ Փեթինսոնը, Լուի Գարելը, Գվինեթ Փելթրոուի և Քրիս Մարտինի որդին՝ Մովսեսը, դերասանուհի և Շայա ԼաԲեֆի կինը՝ Միա Գոթը, Ջեյմի Դորնանը, երգիչ Յանգ Լինը և ուրիշներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.01.2026
Դիտվել է 1479 անգամ
16.01.2026
Դիտվել է 392 անգամ
20.01.2026
Դիտվել է 271 անգամ
21.01.2026
Դիտվել է 186 անգամ
22.01.2026
Դիտվել է 174 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster