Իրինա Շեյքն անկեղծացել է (ֆոտոշարք)
30.09.2013
Իրինա Շեյքը նկարահանվել է բաց ֆոտոշարքում' V Man ամսագրի աշուն-ձմեռ համարի համար: Այս տարի ամսագիրը նշում է իր ստեղծման 10 տարին:
Ամսագրին տված հարցազրույցում' Իրինան կիսվել է իր մանկության հիշողություններով, պատմել Չելյաբինսկում անցկացրած տարիների մասին.
«Ես մեծացել եմ Եմանժելինսկ կոչվող փոքրիկ' շատ պարզ ու հանգիստ գյուղում: Փոքրիկ այգի ունեինք, որտեղ դպրոցում դասերն ավարտելուց հետո, ես տնկում էի կարտոֆիլ ու լոլիկ: Ես իրականում իսկական գյուղացի աղջիկ եմ, երբեմն կարոտում եմ այդ ժամանակները և ոչ միայն լոլիկի այգին: Երբեք չէի մտածել, որ կապրեմ Փարիզում կամ Նյու Յորքում, անգամ չէի երազում, բայց դեռ այն ժամանակ գիտեի' գյուղից կգնամ»:
Իրինան պատմում է, որ իր մոդելային գործունեությունը սկսվել է այն ժամանակվանից, երբ իրեն նկատեցին մոդելային գործակալությունները, աղջկա խոսքով' առաջին քայլերն իրեն այդքան էլ հեշտ չեն տրվել: «Ես ուշ եմ մոդել դարձել' 20 տարեկանում: Տեղափոխվեցի Փարիզ, շատ վատ էի խոսում անգլերեն: Երբ ունեցա առաջին լուսանկարները, դրանցում ինձ բոլորովին չհավանեցի: Ապրում էի ուրիշ մոդելների հետ նույն բնակարանում, նրանք ամեն անգամ ծիծաղում էին ինձ վրա. ես իրենցից շատ էի տարբերվում, նրանք շատ նիհար ու անգույն էին, իսկ ես փարթամ էի ու արևայրուք ունեի»,- հիշում է Իրինան:
Լրագրողները հարցրել են նաև Ռոնալդուի հետ հարաբերությունների մասին.«Երբ ես որոշեցի դառնալ ճանաչված մոդել, գիտակցեցի' մարդիկ կհետաքրքրվեն իմ անձնական կյանքով, դա ինձ համար շոկ չէր: Իսկ երբ դու սիրում ես ինչ-որ մեկին ու Ձեզ մոտ ամեն բան հիասքանչ է, դու այդ ճնշումը չես զգում, ոնց որ շուրջդ պատ շարած: Այն ամենն, ինչ կարևոր է ինձ համար, մնում է այդ պատերի ներսում»:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 10574 անգամ
Читать на русском
|