Եկեք գնահատենք այն, ինչ ունենք. Ջուլիա Մուր
30.09.2013
Դերասանուհին նկարահանվել է InStyle-ի հոկտեմբերյան թողարկման համար և հարցազրույցում խոսել իր աշխատանքի, մայրության և երջանիկ կյանքի մասին:
52-ամյա նշանավոր դերասանուհին խոստովանել է, որ կարող է իրեն երջանիկ մարդ համարել. «Ես ինձ հիանալի եմ զգում իմ տարիքում. արդեն 17 տարի է, ինչ աշխույժ հարաբերությունների մեջ եմ, ունեմ մեծ երեխաներ, տուն, որտեղ մարդ միշտ երազում է ապրել, և ունեմ սիրելի աշխատանք, որը մինչ օրս ինձ հաճույք է պատճառում»:
Մուրը նաև խոստովանել է, որ իր բախտը միշտ բերում է դերերի հարցում. «Մեղք կլինի բողոքել իմ դերերից: Չեմ սիրում, երբ հարցնում են՝ արդյոք տարիքի հետ դերերի առաջարկը նվազում է: Եկեք գնահատենք այն, ինչ ունենք»:
Ջուլիանանան խոսել է նաև մայրության մասին. երբ երեխաները փոքր են, մշտապես բռնում են մոր ձեռքը, բայց չես հասցնում աչք թարթել և նրանք մեծանում են, և այդ պահերը մնում են անցյալում: Օրերը երկար են տևում, սակայն տարիները շատ շուտ են անցնում:
Նման իմաստուն խոսքերի հետ հնարավոր չէ չհամաձայնվել, սակայն նայելով դերասանուհու լուսանկարներն ակնհայտ է դառնում, որ ժամանակը նրա վրա անզոր է:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4624 անգամ
Читать на русском
|