Max Mara-ն ներկայացրել է նոր հավաքածուն
23.09.2013
Միլանի Նորաձևության շաբաթի ընթացքում իր հավաքածուն է ներկայացրել Max Mara-ն. այս նոր հավաքածուն աչքի է ընկնում առանձնահատուկ մինիմալիզմով և շքեղությամբ:
Ապրանքանիշն իր երկրպագուներին առաջարկում է կրել ազատ շրջազգեստներ, լակոնիկ կամբինիզոններ, ծնկից ներքև ուղիղ կիսաշրջազգեստներ, ազատ, ուղիղ տոպեր և թիկնոցներ: Իհարկե հավաքածուն չէր կարող ամբողջական լինել առանց ապրանքանիշի անձրևային շքեղ բաճկոնների, վերարկուների և ժակետների:
Հավաքածուում կարելի է հանդիպել մետաղական փայլով կտորներ, կիսաթափանցիկ շրջազգեստներ: Սակայն հավաքածուի ամենայուրահատուկ առանձնահատկությունը միագույն կերպարն է, այդ թվում'աքսեսուարների: Առաջարկվող գույներն են սևը, սպիտակը, մոխրագույնը, ինչպես նաև կապույտը, նարնջագույնը և կանաչը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6689 անգամ
Читать на русском
|