Հրաշքներ չեն լինում. անգամ ամենակայուն շրթներկը շուտ «ուտվում է»: Իսկ եթե ձեր շուրթերը չոր և ճաքած են, ապա ցանկացած շրթներկ շրթունքներին երկար չի մնա:Այն հավասարաչափ չի նստում շուրթերին. հիշեք այդ մասին և հետևաբար նախևառաջ պայքարեք ձերշութերի չորացման դեմ:
Պիլինգ արեք. Օգտվեք տատիկի միջոցներից. փափուկ ատամի խոզանակով շփեք ձեր շուրթերը: Այնուհետև վրան մեղր քսեք և թեթևակի շփեք: Այդ միջոցը կկանխարգելի շուրթերի չորացումը, կհարթեցնի և կփափկեցնի դրանց մաշկը:
Ընդգծեք շուրթերի կոնտուրը. Այդ կարելի է անել հատուկ մատիտի միջոցով: Միայն դրանից հետո շրթներկը քսեք շուրթերին: Խորհուրդ է տրվում ընտրել սնուցող շրթներկ:
Շուրթերի վրա դրեք հիգիենիկ անձեռոցիկ և «խոնավացրեք» շուրթերը: Դրա շնորհիվ շրթներկը առավել երկար կմնա, իսկ շուրթերը չեն չորանա:
Խորհուրդ. Շրթները անմիջապես բալզամի կամ որևէ այլ խոնավեցնող քսուքի վրա մի քսեք, նախ շուրթերը չորացրեք անձեռոցիկով, հակառակ դեպքում` շրթներկը շուտ կմաքրվի:
15-12-2025 10:37 Վինս Գիլիգանի նոր «Պլուրիբուս» սերիալը դարձել է Apple TV սթրիմինգային ծառայության պատմության մեջ ամենաշատ դիտվածը։ Սթրիմինգային ծառայությունը ճշգրիտ թվեր չի հրապարակել, սակայն հաստատել է, որ գիտաֆանտաստիկ սերիալը մի քանի շաբաթվա ընթացքում դիտումների թվով գերազանցել է «Թեդ Լասսո»-ին, «Սփլիթ»-ին, «Առավոտյան շոու»-ին, «Դանդաղ ձիեր»-ին ու հարթակով հեռարձակվող այլ հիթերին։
15-12-2025 10:32 Իսպանիայի Սննդի անվտանգության և սննդընդունման գործակալության (AESAN) փորձագետները նշել են, որ սառեցված մսի պահպանման առավելագույն ժամկետը կախված է տեսակից: Բոլոր տեսակի մսերը պետք է սառեցվեն անմիջապես գնումից հետո: Պահպանման ջերմաստիճանը պետք է լինի -18°C կամ ցածր: Այս պայմաններում տավարի, գառան և այծի միսը կարող է թարմ մնալ մինչև մեկ տարի։ Խոզի մսի պահպանման առավելագույն ժամկետը ընդամենը վեց ամիս է:
15-12-2025 10:19 Հայտնի ամերիկացի ռեժիսոր և դերասան Ռոբ Ռեյներին և նրա կնոջը՝ Միշել Սինգեր Ռեյներին, կիրակի օրը մահացած են գտնվել իրենց Լոս Անջելեսի տանը, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ Ըստ իրավապահ մարմինների՝ ոստիկանները առանձնատանը գտել են դանակահարված տղամարդու և կնոջ։ Ռեյները Հոլիվուդի ամենահաջողակ ռեժիսորներից մեկ էր՝ նկարահանելով այնպիսի ճանաչված ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Կանգնիր ինձ կողքին», «Տառապանք», «Երբ Հարրին հանդիպեց Սալիին» և «Ամերիկացի նախագահը»։
15-12-2025 08:27 Հետազոտողները լայնածավալ լեզվական վերլուծություն են անցկացրել հայտնի երգերի տեքստերի վերաբերյալ և պարզել, որ հիթեր դարձող բանաստեղծական տեքստերն ավելի հաճախ պարունակում են բացասական հուզական ենթատեքստեր ունեցող բառեր, քան դրական։ Գիտնականները ընդգծում են, որ իրենց արդյունքները չեն ենթադրում, որ դրական երգերը չեն կարող հաջողակ լինել, այլ որ դրանք ցույց են տալիս հուզական ինտենսիվության կարևորությունը և դրա դերը երաժշտության ընկալման մեջ։
15-12-2025 06:39 62-ամյա Գաբրիելե Ռենատե Հոմեին, նախկինում հայտնի որպես Բեգում Ինարա և Գաբրիելե ցու Լայնինգեն, ամուսնացել է 82-ամյա Վոլֆգանգ Պորշեի՝ միլիարդատեր և ընտանեկան Porsche ավտոմոբիլային ընկերության ղեկավարի հետ։ Գաբրիելեն ավտոմագնատի հետ սկսել է հանդիպել 2023 թվականին՝ Կլաուդիա Հյուբներից նրա ամուսնալուծությունից կարճ ժամանակ անց։ 1991 թվականին Գաբրիելեն ամուսնացել էր Լայնինգենի արքայազն Կարլ Էմիխի՝ Լայնինգենի յոթերորդ արքայազնի որդու և ռուսական գահի հավակնորդներից մեկի հետ։ 1992 թվականին նրանք ունեցել են դուստր՝ Լայնինգենի արքայադուստր Թերեզային, սակայն ամուսնալուծվել են 1998 թվականին։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: