Ելենա Իսանբաևային կարող են զրկել օլիմպիական դեսպանի կարգավիճակից
13.09.2013
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն հայտարարել է, որ կազմակերպությունը քննարկում է Ելենա Իսանբաևային 2014 թվականին Նանկինում կայանալիք Պատանեկան օլիմպիական խաղերի դեսպանի կարգավիճակից զրկելու հարցը:
Այդ կարգավիճակը մարզուհուին ստացել էր ընթացիկ տարվա մայիսին:
«ՄՕԿ-ն այդ հարցը կքննարկի մոտ ապագայում»,-հայտարարել է Ռոգեն:
Ինչպես նախօրոք հաղորդվել էր, ձողափայտով թռիչքների օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհին արտահայտվել էր վերջերս Ռուսաստանում ընդունված՝ ոչ ավանդական սեռական կողմորոշման պրոպագանդումն արգելող օրենքի օգտին:
Ավելի ուշ Իսանբաևան հայտնել էր, որ իր խոսքերը սխալ են հասկացվել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10821 անգամ
Читать на русском
|