Բար Ռաֆաելին ամռանը ձեռքերը ծալած չի նստել (ֆոտոշարք)
06.09.2013
Բար Ռաֆաելը ամառն անցկացրել է իր հարազատ Իսրայելում, սակայն ամբողջ ժամանակը չէ որ անցկացրել է լողափին, նա չի մոռացել նաև աշխատանքի մասին:
Նախ Բարը զարդարել է Laisha Magazine ամսագրի շապիկը. լուսանկարը ստացվել է արևոտ և նուրբ: Դրանում սուպերմոդելը ցուցադրում է իր գեղեցիկ կազմվածքը, փայլող ժպիտը և ոսկեգույն արևայրուքը:
Բացի այդ Ռաֆաելին հայտնվել է Իսրայելի X Factor շոուի գովազդային հոլովակում, որտեղ երթևեկում է շքեղ մեքենայով և սիրաբանում է Սայմոն Կոուելի հետ: Գովազդային հոլովակում նա ճակատագրական սրտակերի դերում է:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4671 անգամ
Читать на русском
|