Քեյթ Ապթոնը նոր սեզոնը սկսում է Style Awards մրցանակով, որը նրան տրվել է որպես «տարվա մոդել»:
21-ամյա ամերիկուհու համար նախատեսված մրցանակը նրան կտրվի սեպտեմբերի 4-ին, Style Awards ամեամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ, Լինքոլն կենտրոնում: Այստեղ ըստ ավանդույթի կնշվեն նորաձևության և շոուբիզնեսի աշխարհի ամենանշանավոր ձեռքբերումները:
Կտրվեն նաև մրցանակներ «տարվա ամենաոճային կին», «տարվա ամենաոճային տղամարդ», «տարվա դիզայներ», «տարվա նշանավոր ոճաբան», «տարվա Hair ոճաբան», «ամենաոճային մարզիկ» և այլ անվանակարգերում:
22-05-2025 10:13 Ուելսի Աբերիստուիտի համալսարանի հետազոտողները կոչ են անում միմյանց ողջունել բռունցքների հպմամբ: Նրանք նշում են, որ ձեռքսեղմման միջոցով փոխանցվում է տաս անգամ ավելի շատ մանրէ: Գիտնականների կարծիքով միմյանց ողջունելու ձևի փոփոխությունը կարող է կրճատել վարակելությունը գրիպի վիրուս համաճարակի ժամանակ, հաղորդում է BBC-ն:
22-05-2025 10:11 Մեր եկամուտը ազդում է մեր հոգեկան առողջության վրա, հատկապես, երբ մենք մեզ համեմատում ենք ուրիշների հետ։ Սա հատկապես նկատելի է այն տղամարդկանց դեպքում, որոնց զուգընկերուհիներն ավելի շատ գումար են բերում տուն․ նման իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց ինքնագնահատականի և ընդհանուր բարեկեցության վրա, հաղորդում է BBC-ն։
22-05-2025 10:00 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ քաղաքական կուսակցությունը Մակրոնի նախագահությամբ անցկացված բարձր մակարդակի կառավարական նիստում առաջարկել է արգելել 15 տարեկանից փոքր աղջիկներին մահմեդական գլխաշոր կրել բոլոր հասարակական վայրերում, գրում է The Guardian-ը։
22-05-2025 01:22 Հեռուստահաղորդավարուհի և Spletnik-ի նախկին գլխավոր խմբագիր, 43-ամյա Տատյանա Արնոն առաջին անգամ մայր է դարձել. մեկուկես ամիս առաջ նա լույս աշխարհ է բերել իր որդուն՝ Վանյային։ Նա ինքն է այս մասին խոսել սոցիալական ցանցերում և հրապարակել իր և փոքրիկի լուսանկարը ծննդատնից։
22-05-2025 00:25 78 տարեկան հասակում մահացել է «Երալաշ» մանկական հումորային ֆիլմերի նախկին տնօրեն Նադեժդա Ռեպինան։ Նրա մահվան մասին լուրը հայտնվել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքում։