ԱՄՆ-ի առաջին տիկինը հույս է հայտնել, որ Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերը կնպաստեն ամերիկացիների առողջ ապրելակերպին:
«Առաջիկայում ես կխոսեմ ամերիկացիների հետ: Կփորձեմ այնպես անել, որ նրանք ոչ միայն ոգեշնչվեն Օլիմպիադայով, այլև ոգևորությունը տեղափոխեն գործնական դաշտ: Վստահ եմ, որ օլիմպիական խաղերը բոլորին շարժման կմղեն: Դա հատկապես կարևոր է երիտասարդության համար: Նրանք կարող են ոչ միայն ուղղակի զբաղվել ինչ-որ մարզաձևով, այլ, ասենք, հեծանիվ քշել, զբոսնել ընկերների հետ, ավելի շատ քայլել: Ախր դա նաև հաճելի է»,- «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասել է Միշել Օբաման: Նա նաև հաստատել է ավելի վաղ մամուլում հայտնված այն տեղեկատվությունը, թե հենց ինքն է գլխավորելու ԱՄՆ-ի օլիմպիական պատվիրակությունը:
Հիշեցնենք, որ Միշել Օբաման մարզաշխարհի մեծ սիրահար է և առողջ ապրելակերպի ջատագով: Նա հաճախ է զբաղվում սպորտով: Առաջին տիկինը նաև «Let's Move!» հաղորդման համահիմնադիրն ու ոգեշնչողն է: Այս հաղորդումը պայքարում է երեխաների ճարպակալման դեմ:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22 Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: