VALENTINO ROUGE-ի աքսեսուարների հավաքածուն (լուսանկարներ)
15.08.2013
Վառ կարմիր գույնը Վալենտինո Գարավանիի սիրելի գույնն է, նրա անբաժան ուղեկիցը: Դիզայները 1959թ-ից սկսել է կիրառել կարմիրի տարբեր երանգներն իր հավաքածուի մեջ:
Նրա կարծիքով' կարմիրն այն գույնն է, որը սազում է ցանկացած կնոջ, եթե երանգները ճիշտ են ընտրված:
Գարավանին իր հերթական' Valentino Rouge աշուն-ձմեռ, հավաքածուում ցանկացել է հերթական անգամ հիշեցնել այդ մասին: Կոշիկները, բալետկաները, շղթաները, պայուսակներն ու թևնոցները' «կարմիր Վալենտինո» երանգների մեջ մշտապես նորաձև են ու գեղեցիկ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 3022 անգամ
|