Պիկեից անկախ՝ ֆուտբոլը Շակիրայի կյանքի մի մասն է
13.03.2012
Հայտնի փոփ երգչոհի Շակիրան վերջին ժամանակներում սկսել է լրջորեն հետաքրքրվել ֆուտբոլով: Ինչպես ՖԻՖԱ-ի պաշտանական կայքի տված հարցազրոյցոմ է նշել, ֆուտբոլն իր անձնական կյանքի մի մասն է դարձել. «Այնպիսի տպավորություն է, որ այն ինձ հետևում է, և ես փախչելու տեղ չունեմ»:
Ֆուտբոլային կյանքը Շակիրային գայթակղել էր դեռևս 2006 թվականից, երբ նա ելույթ ունեցավ Գերմանիայում տեղի ունեցած Աշխարհի առաջնությոնոմ, այնուհետև՝ 2010 թվականին, Հարավային Աֆրիկայում: «Հարավային Աֆրիկայի խաղերից հետո ես իսկապես հետաքրքրվեցի ֆուտբոլով, հասկացա, որ այն ոչ թե հիմար վազք է գնդակի հետևից, այլ ինտելեկտուալ խաղ, որ պահանջում է լուրջ ստրատեգիա և հնարքներ»:
Երգչոհին նախկինում նշել էր, որ թեև իր եղբայրները ֆուտբոլի մեծ երկրպագուներ են եղել, բայց դա ոչինչ իր մեջ չի փոխել: Իսկ ահա հայրը ավելի շատ նախընտրում է գրքեր կարդալ: «Երբ ես սկսեցի Պիկեի հետ հանդիպել, նա էլ սկսեց ավելի շատ հետաքրքրվել ֆուտբոլով, բայց չեմ կարծում, որ նա իսկապես հասկանում է»,- հոր ֆուտբոլային նախասիրությունների մասին պատմել է Շակիրան:
Այն հարցին, թե դժվար չէ ընկերություն անել բազմազբաղ ֆուտբոլիստի հետ, Շակիրան պատասխանել է, որ հեշտ չէ նաև երգչուհու հետ, բայց խնդրին պետք է խելամտորեն մոտենալ. «Ես փորձում եմ բաց չթողնել ոչ մի խաղ. եթե նույնիսկ Պիկեն չի խաղում, ես նայում եմ»:
Երգչուհին պատրաստվում է ներկա գտնվել 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցող Աշխարհի առաջնությունում, թեև դեռևս չգիտի՝ ինչ կարգավիճակում: Դիտվել է 1993 անգամ
|